4-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը կանցկացվի Դիլիջանում
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 4-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը կանցկացվի նոյեմբերի 18-ին և 19-ին նոյեմբերի 18-19-ը Դիլիջանում, երեքշաբթի լրագրողներին ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն (UITE) Հայկ Չոբանյանը:
«Ֆորումի նպատակն է սահմանել Հայաստանի նորարարական զարգացման առջև ծառացած հիմնական մարտահրավերները, ինչպես նաև քննարկել լուծումները, որոնք թույլ կտան երկրին առաջատար դիրք զբաղեցնել աշխարհի նորարարական առավել զարգացած երկրների շրջանում: Սա սկզբունքային հարց է ոչ միայն իմիջի ձևավորման, այլ նաև երկրի զարգացման տեսանկյունից, քանի որ Հայաստանի նորարարական զարգացումն ալընտրանք չունի», - ընդգծեց Չոբանյանը։
Նա նշեց, որ ֆորումը կհավաքի Հայաստանի և աշխարհի այլ երկրների ՏՀՏ ոլորտի առաջատարներին:
«Ինովացիոն ֆորումը կանցնի երեք հիմնական թեմաներով. առաջին` «Նորարարական ապրանքներ և ծառայություններ»: Այս թեմայով ելույթ կունենան բանախոսներ Հայաստանից և Գերմանիայից: Ֆորումի շրջանակում կքննարկվեն նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են «Բիզնես պրոցեսների զարգացումը ինովացիաների միջոցով» և «Գիտելիքներ նորարարության և զարգացման համար» թեմաները, - ավելացրեց Չոբանյանը:
Նրա խոսքով, «Ռազմավարություն՝ դեպի ինովացիոն տնտեսություն» եզրափակիչ նստաշրջանը պետք է սահմանի տվյալ ոլորտի հիմնական մարտահրավերները։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանն ավելացրեց, որ ինովացիոն քաղաքականության իրականացումը տնտեսության զարգացման կարևորագույն նախապայմաններից է:
«Ողջ աշխարհում առանց ինովացիոն որոշումների տնտեսական աճի ապահուվումը գրեթե անհնար է դառնում: Ֆորումի ընթացքում մենք հնարավորություն կունենանք ծանոթանալ այն ընկերությունների ինովացիոն որոշումներին, որոնք ապահովել են աշխատանքի արդյունավետություն նվազագույն ռեսուրսներով: Բացի այդ, կներկայացվեն աշխատանքներ, որոնք ուղղված են էկոհամակարգի ձևավորմանը և իրականացված են պետական աջակցությամբ», - ավելացրեց Տարասյանը:
Նա ընդգծեց, որ ֆորումը նաև ուղղված է փորձի փոխանակմանը, ինչը թույլ է տալիս ապագայում խուսափել սխալներից: -0-