USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

App Armenia համակարգից ներբեռնումների ընդհանուր թիվը գերազանցել է 12 հազարը

29.06.2015, 21:01
Սկսած 2015 թվականի հունվարից` Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոնի կողմից համատեղ մշակված App Armenia բջջային հավելվածից ներբեռնումների ընդհանուր թիվը գերազանցել է 12 հազարը, հայտնում է Beeline–ի մամուլի ծառայությունը։
App Armenia համակարգից ներբեռնումների ընդհանուր թիվը գերազանցել է 12 հազարը

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. Սկսած 2015 թվականի հունվարից` Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոնի կողմից համատեղ մշակված App Armenia բջջային հավելվածից ներբեռնումների ընդհանուր թիվը գերազանցել է 12 հազարը, հայտնում է Beeline–ի մամուլի ծառայությունը։

«App Armenia բջջային հավելվածը App Store և  Google Play մարքեթներում Հայաստանում ներբեռնումների թվով շարունակում է մնալ առաջատար», – գրված է հաղորդագրության մեջ:        

Հաղորդագրության համաձայն` հունվար ամսից սկսած համակարգից կատարված ներբեռնումների քանակը հետևյալն է.  31 000 այլ հավելվածներ, 35000 պաստառներ, 45000 ձայնային և 15000 ազդանշանային ֆայլեր:

App Armenia հարթակը և հավելվածը գործարկվել են 2014 թ. դեկտեմբերի 20-ին:

App Armenia բջջային հավելվածը հնարավորություն է տալիս օգտվել բազմազան բջջային բովանդակությունից, ներբեռնել այն, կիսվել ընկերների հետ և այլն: Այժմ բջջային հավելվածի համակարգում արդեն առկա է ավելի քան 250 հավելված, 1360 պաստառ, 1960  ռինգտոն և ձայնային ծանուցումների 520 ֆայլ:    

«Beeline առաջիններից էր Հայաստանում, որ իրականացնում է բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված հայալեզու բջջային հավելվածների և բովանդակության զարգացմանը։ Համագործակցելով տեղական մասնագետների հետ, ինչպես նաև հաշվի առնելով մեր արտասահմանյան գործընկերների փորձը մենք կարողացանք ստեղծել App Armenia հավելվածը, գործարկեցինք այլ հավելվածներ, կազմակերպեցինք կլոր սեղաններ, ֆորումներ և քննարկումներ։ Մենք ուրախ ենք, որ մեր բոլոր ջանքերն այժմ հիմք են հանդիսանում երկրում բջջային բովանդակության ոլորտի հետագա զարգացման համար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:   

«App Armenia–ի շնորհիվ հավելվածների ներբեռնումների քանակն արդեն իսկ հասնում է մի քանի հազարի, ինչը վկայում է, որ App Armenia-ն հայկական բջջային նախագծերի աջակցության արդյունավետ գործիք է: App Armenia համակարգի զարգացման աշխատանքներն այժմ ևս ընթանում են, և առաջիկա ամիսներին կենտրոնանալու ենք համակարգում հայկական բարձրորակ լուսանկարներ և ձայնային բովանդակություն ապահովելու ուղղությամբ»,- նշեց «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» hիմնադրամի տնօրեն Սամվել Չախալյանը:

App Armenia համակարգը բաղկացած է երկու հիմնական մասից՝ Web և Mobile: App.am կայքն օգտատերերին հնարավորություն է ընձեռում գրանցվել և ստեղծված էջում ներկայացնել սեփական պաստառները կամ ձայնային ֆայլերը։

Բջջային հավելվածի միջոցով՝ իրենց սմարթֆոններում օգտագործել App.am կայքի ամբողջ բովանդակությունը: App Armenia  բջջային հավելվածը հասանելի է  Android և iOS համակարգով աշխատող հեռախոսների համար և այն կարելի է ներբեռնել Play Store և App Store մարքեթներից։  App Armenia նախագիծն ուղղված է բջջային հայալեզու բովանդակության զարգացմանը։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ -0-