VivaCell-MTS ընկերությունը հայ բաժանորդներին առաջարկում է ապառիկի միջոցով ձեռք բերել HTC Hero և Tattoo սմարթֆոններ
30.06.2010,
18:45
VivaCell-MTS բջջային օպերատորը տեղեկացնում է, որ «Յունիբանկի» հետ համագործակցության շրջանակներում այսուհետ ընկերության սպասարկման կենտրոններում վաճառվող HTC Hero և Tattoo սմարթֆոնները կարելի է ձեռք բերել նաև ապառիկ:
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS բջջային օպերատորը տեղեկացնում է, որ «Յունիբանկի» հետ համագործակցության շրջանակներում այսուհետ ընկերության սպասարկման կենտրոններում վաճառվող HTC Hero և Tattoo սմարթֆոնները կարելի է ձեռք բերել նաև ապառիկ` վճարելով հեռախոսի գինը 24 ամսվա ընթացքում, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Մասնավորապես, HTC Tattoo սմարթֆոն գնելու համար, որի արժեքն է 135 հազար դրամ, անհրաժեշտ է վճարել 13,5 հազար դրամ կանխավճար, ինչից հետո առաջին 12 ամսվա ընթացքում վճարել գրեթե 11 հազարական դրամ, մինչև 18 ամիս` շուրջ 7,7 հազարական դրամ, մինչև 24 ամիս` շուրջ 6 հազար դրամ:
2010թ.-ի ապրիլի 10-ին VivaCell-MTS-ը HTC միջազգային մշակողի հետ 12 ամիս երաշխիքային սպասարկմամբ սմարթֆոնների մատակարարման և սերվիսային սպասարկման համաձայնագիր է կնքել։
Մասնավորապես, HTC Tattoo սմարթֆոն գնելու համար, որի արժեքն է 135 հազար դրամ, անհրաժեշտ է վճարել 13,5 հազար դրամ կանխավճար, ինչից հետո առաջին 12 ամսվա ընթացքում վճարել գրեթե 11 հազարական դրամ, մինչև 18 ամիս` շուրջ 7,7 հազարական դրամ, մինչև 24 ամիս` շուրջ 6 հազար դրամ:
HTC Hero սմարթֆոն գնելու համար, որի արժեքն է 195 հազար դրամ, անհրաժեշտ է վճարել 19,5 հազար դրամ կանխավճար, ինչից հետո առաջին 12 ամսվա ընթացքում վճարել գրեթե 16 հազարական դրամ, մինչև 18 ամիս` շուրջ 11 հազարական դրամ, մինչև 24 ամիս` շուրջ 8,7 հազար դրամ:
Ապառիկով HTC հեռախոսները ձեռք բերելու համար անհրաժեշտ է այցելել «Յունիբանկի» ցանկացած մասնաճյուղ, ներկայացնել անձնագիր, սոցքարտ, լրացված դիմում: Որոշ դեպքերում բանկը կարող է լրացուցիչ փաստաթղթեր պահանջել:
Միաժամանակ ընկերությունից նշել են, որ ապառիկով հեռախոսի ձեռքբերման մասին համաձայնագիրը կնքվում է գնորդի և «Յունիբանկի» միջև, VivaCell-MTS-ը գործարքի համար որևէ պատասխանատվություն չի կրում:
VivaCell-MTS-ն գործում է հայկական շուկայում 2005 թ.-ից, ընկերությունը մինչև 2019 թ.-ի վերջն ունի GSM 900/1800 ստանդարտի արտոնագրեր: VivaCell-MTS-ի բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում բջջային կապի խոշորագուն օպերատոր «Մոբիլնիյե Տելեսիստեմի» (ՄՏՍ) ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է Fattouch Group լիբանանյան ներդրումային խմբին: (1 դոլարը 368,11 դրամ է):-0-