USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 26, կիրակի
եղանակը
Երևանում
+16

ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ ORANGE ARMENIA-Ն ԾՐԱԳՐՈՒՄ Է ՇՈՒՐՋ 400 IPHONE ՀԵՌԱԽՈՍ ՎԱՃԱՌԵԼ

22.04.2010, 21:24
Մոտակա 3-4 ամիսների ընթացքում  Orange Armenia բջջային օպերատորը ծրագրում է շուրջ 400 Iphone հեռախոս վաճառել, որն ընկերությունը վաճառքի է հանել հայկական շուկայում մարտի 31-ից, լրագրողներին ասաց Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ ORANGE ARMENIA-Ն  ԾՐԱԳՐՈՒՄ Է ՇՈՒՐՋ 400 IPHONE ՀԵՌԱԽՈՍ ՎԱՃԱՌԵԼ

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Մոտակա 3-4 ամիսների ընթացքում  Orange Armenia բջջային օպերատորը ծրագրում է շուրջ 400 Iphone հեռախոս վաճառել, որն ընկերությունը վաճառքի է հանել հայկական շուկայում մարտի 31-ից, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալության հարցին պատասխանելով ՝լրագրողներին ասաց Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
   
Ըստ նրա՝ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Iphone-ի վաճառքի ակտիվությունն իրականացվել է ընկերության կանխատեսման համաձայն, մասնավորապես, մի քանի հատ է վաճառվել:

«Ընդհանուր առմամբ՝ ռիթմն ու միտումները պահպանվում են ակնկալվող կանխատեսման շրջանակներում, և մենք որոշակի ակտիվացում ենք ակնկալում նոր ապրանքի նկատմամբ»,- ասաց Դյութուան:
   
Նա նշեց, որ բացի ավանդական գործառույթներից մեծ հետաքրքրություն առաջացրեցին հաճախորդների մոտ նաև էլեկտրոնային փոստի ուղարկման և ստացման հնարավորությունը, քարտերի դիտումն ու Google Earth արբանյակային պատկերների ծրագրերը:

Նա նաև հայտնեց, որ ընկերությունը դեռ Iphone-ը ապառիկ չի վաճառում, սակայն որոշ գործընկերական խանութներ, որոնք աշխատում են Orange-ի հետ ֆրանչայզինգային պայմանագրերով, կարող են նման ծառայություններ տրամադրել:   

Միևնույն ժամանակ նա հայտնեց, որ ընկերությունը ծրագրում է մայիսին շուկայի, պահանջարկի և միտումների  առավել մանրամասն հետազոտություն անցկացնել:

Orange Armenia բջջային օպերատորը հայկական օպերատորներից առաջինն էր, ով հայկական շուկայում $615-$880 արժողությամբ IPhone 3G և IPhone 3GS հեռախոսներ վաճառքի հանեց:

Ընկերության կողմից տրամադրած Iphone-ը աշխատում է միայն Orange-ի ՍԻՄ-քարտով, այդ թվում ընկերության ցանկացած բաժանորդ նույնպես հնարավորություն կունենա Iphone ձեռք բերել և փոխել սակագնային գիծը:

Iphone-ը Apple ընկերության  չորս դիապազոն ունեցող GSM-հեռախոս է, որն իր մեջ ներառում է iPod, բջջային հեռախոսի և Ինտերնետի գործառույթը:

«Orange Armenia»-ն France Telecom-ի (ապրանքանիշը՝ Orange) 100% դուստրը, հայկական շուկա է դուրս եկել 2009թ.-ի նոյեմբերի 5-ից՝ ապահովելով 83% ծածկույթ և բջջային ցանցի ու ինտերնետի հասանելիություն հանրապետության 500 համայքներում (քաղաքներում և գյուղերում): -0-