ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ ORANGE ARMENIA-Ն ԾՐԱԳՐՈՒՄ Է ՇՈՒՐՋ 400 IPHONE ՀԵՌԱԽՈՍ ՎԱՃԱՌԵԼ
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Մոտակա 3-4 ամիսների ընթացքում Orange Armenia բջջային օպերատորը ծրագրում է շուրջ 400 Iphone հեռախոս վաճառել, որն ընկերությունը վաճառքի է հանել հայկական շուկայում մարտի 31-ից, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալության հարցին պատասխանելով ՝լրագրողներին ասաց Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Ըստ նրա՝ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Iphone-ի վաճառքի ակտիվությունն իրականացվել է ընկերության կանխատեսման համաձայն, մասնավորապես, մի քանի հատ է վաճառվել:
«Ընդհանուր առմամբ՝ ռիթմն ու միտումները պահպանվում են ակնկալվող կանխատեսման շրջանակներում, և մենք որոշակի ակտիվացում ենք ակնկալում նոր ապրանքի նկատմամբ»,- ասաց Դյութուան:
Նա նշեց, որ բացի ավանդական գործառույթներից մեծ հետաքրքրություն առաջացրեցին հաճախորդների մոտ նաև էլեկտրոնային փոստի ուղարկման և ստացման հնարավորությունը, քարտերի դիտումն ու Google Earth արբանյակային պատկերների ծրագրերը:
Նա նաև հայտնեց, որ ընկերությունը դեռ Iphone-ը ապառիկ չի վաճառում, սակայն որոշ գործընկերական խանութներ, որոնք աշխատում են Orange-ի հետ ֆրանչայզինգային պայմանագրերով, կարող են նման ծառայություններ տրամադրել:
Միևնույն ժամանակ նա հայտնեց, որ ընկերությունը ծրագրում է մայիսին շուկայի, պահանջարկի և միտումների առավել մանրամասն հետազոտություն անցկացնել:
Orange Armenia բջջային օպերատորը հայկական օպերատորներից առաջինն էր, ով հայկական շուկայում $615-$880 արժողությամբ IPhone 3G և IPhone 3GS հեռախոսներ վաճառքի հանեց:
Ընկերության կողմից տրամադրած Iphone-ը աշխատում է միայն Orange-ի ՍԻՄ-քարտով, այդ թվում ընկերության ցանկացած բաժանորդ նույնպես հնարավորություն կունենա Iphone ձեռք բերել և փոխել սակագնային գիծը:
Iphone-ը Apple ընկերության չորս դիապազոն ունեցող GSM-հեռախոս է, որն իր մեջ ներառում է iPod, բջջային հեռախոսի և Ինտերնետի գործառույթը:
«Orange Armenia»-ն France Telecom-ի (ապրանքանիշը՝ Orange) 100% դուստրը, հայկական շուկա է դուրս եկել 2009թ.-ի նոյեմբերի 5-ից՝ ապահովելով 83% ծածկույթ և բջջային ցանցի ու ինտերնետի հասանելիություն հանրապետության 500 համայքներում (քաղաքներում և գյուղերում): -0-