ORANGE ARMENIA-Ն «ԱՆՎՃԱՐ ՐՈՊԵՆԵՐ ՔՈ ԵՎ ՔՈ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԲՋՋԱՅԻՆ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Այսօրվանից մեկնարկում է Orange Armenia -ի նոր` «Անվճար րոպեներ քո և քո ընկերների համար» առաջարկը, որը խրախուսում է միանալ և օգտվել Orange-ի ծառայություններից ընկերների և մտերիմների հետ միասին:
Ինչպես երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, նոր առաջարկն ուժի մեջ է մինչև փետրվարի 28-ը:
«Այդ ընթացքում ինչպես ներկայիս, այնպես էլ նոր միացող բաժանորդները կարող են հրավիրել իրենց ընկերներին նույնպես միանալ Orange-ին և յուրաքանչյուր նոր ընկերոջ հետ ստանալ 300-ական անվճար րոպե Orange-ի բոլոր բաժանորդներին զանգահարելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։
Առաջարկից կարող են օգտվել ինչպես «Խոսենք», այնպես էլ «Ամեն ամիս» ծառայությունների բաժանորդները:
Օրանժ Արմենիան, որը Ֆրանս Տելեկոմ Խմբի մասն է կազմում, Հայաստանում հեռահաղորդակցման ծառայություններ մատուցելու լիցենզիան ստացել է 2008թ. նոյեմբերի 19-ին` հաղթող ճանաչվելով ՀՀ կառավարության հայտարարած միջազգային բաց մրցույթում: Orange-ը Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: --0--