USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 3, կիրակի
եղանակը
Երևանում
+15

«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՄՏԱԴԻՐ Է ԽՍՏԱՑՆԵԼ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԻՆՏԵՐՆԵՏ-ՓՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ. ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ

28.12.2009, 17:37
«ԱրմենՏել» հեռահաղորդակցական ընկերությունը մտադիր է ավելի խիստ դիրք զբաղեցնել բոլոր ինտերնետ-փրովայդերների նկատմամբ, ուրբաթ լրագրողներին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՄՏԱԴԻՐ Է ԽՍՏԱՑՆԵԼ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԻՆՏԵՐՆԵՏ-ՓՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ. ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» հեռահաղորդակցական ընկերությունը մտադիր է ավելի խիստ դիրք զբաղեցնել բոլոր ինտերնետ-փրովայդերների նկատմամբ, ուրբաթ լրագրողներին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Շուկայում գործող բոլոր ինտերնետ-փրովայդերները պետք է գիտակցեն, որ եթե ավելի վաղ «ԱրմենՏելն» ավելի պասիվ դիրք էր զբաղեցնում և գրեթե բոլորը կարող էին քննադատել մեզ, ապա այժմ իրավիճակը արմատականորեն փոխվել է: Եվ յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրելու իր խոսքերի և գործողությունների համար», - հայտարարել է ընկերության գլխավոր տնօրենը:

Մեկնաբանելով ADC ինտերնետ-փրովայդերի հետ ունեցած վերջին տարաձայնությունները, որին «ԱրմենՏելը» մեղադրել էր անբարեխիղճ մրցակցություն վարելու մեջ՝ Կլիմկոն նշել է, որ ADC-ի պատասխան հայտարարության մեջ չկան սկզբունքային տարաձայնություններ իր հայտարարության հետ:

«Առաջինը՝ ADC-ին, ըստ էության, ընդունեց, որ մեր ընկերությունների միջև փոխադարձ խողովակի լայնությունը սահմանափակվել էր, ինչի մասին էլ ես հայտարարում էի մամուլի ասուլիսի ժամանակ: Ավելին, մենք գրաֆիկի վրա ներկայացրեցինք, թե ինչպես էր դա տեղի ունենում, այնպես որ անհնար է հերքել այդ փաստը», - հայտարարել է ընկերության գլխավոր տնօրենը:

Նրա խոսքերով՝ ADC-ին այդ խողովակի սահմանափակումը պատճառաբանում է տեխնիկական աշխատանքների իրականացմամբ, ինչը ևս, Կլիմկոյի կարծիքով, չի հակասում իր հայտարարությանը:

Բացի այդ Կլիմկոն նշել է, որ ADC ընկերությունը չի ժխտում, որ «հայելապատում է» միջազգային կայքերը, մասնավորապես՝ Google-ը:

«ADC-ի հայտարարությունը ինձ մոտ որոշակի տարակուսանք է առաջացնում, քանի որ իրեն հարգող կապի օպերատորն իրեն նման բաներ չպետք է թույլ տա», - ասել է ընկերության գլխավոր տնօրենը:

«ADC-ի այն պնդումը, որ «ԱրմենՏելը» բավականին տարողունակություն չունի միջազգային խողովակի համար, միանգամայն անհիմն է: Ես կանխատեսում էի նման արձագանք և մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեցի մեր միջազգային խողովակների լայնությունը և այդ խողովակների զբաղվածությունը: Եվ հստակ երևում էր, որ գոյություն ունեցող թողունակությունը թույլ կտա ապահովել երեք-չորս անգամ ավելի շատ տրաֆիկ, քան հիմա», - ընդգծել է Կլիմկոն:

Նրա խոսքերով՝ այս պահին զբաղված է խողովակների գոյություն ունեցող տարողունակության 20 տոկոսից ոչ ավելին:
Բացի այդ Կլիմկոն նշել է, որ քաղաքակիրթ երկրներում, երբ օպերատորը որևէ վթարային աշխատանքներ է իրականացնում իր ցանցում, գործընկերներն այդ մասին իմանում են նախօրոք, սակայն այս դեպքում «ԱրմենՏելին» նախօրոք չէին զգուշացրել:

Ավելի վաղ Կլիմկոն հայտարարել էր, որ Հայաստանի ինտերնետ-փրովայդերների միջև գոյություն ունեն անբարեխիղճ մրցակցության փաստեր, որոնք ուղղված են «ԱրմենՏել» ընկերության դեմ: Նրա խոսքերով՝ որոշ փրովայդերներ արհեստականորեն սահմանափակում են «ԱրմենՏելի» բաժանորդների հասանելիությունը ինտերնետ կայքերի նկատմամբ՝ բերելով ADC ( «Armenian Datacom Company») հայկական ինտերնետ-փրովայդերի օրինակը, որը երկրում ապահովում է Youtube և Google հայտնի կայքերի հայելային տարբերակը: Կլիմկոյի խոսքերով՝ դեկտեմբերի 16-ից ADC-ին արհեստականորեն սահմանափակել է «exchange»-ը «ԱրմենՏելի» հետ՝ րոպեում 97 Մ/բիթը հասցնելով 3,63 Մ/բիթի, ADC-ին անսարքությունները պատճառաբանում է «տեխնիկական աշխատանքների» իրականացմամբ:

Դրան ի պատասխան ADC ընկերությունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ հերքեց հայկական շուկայում անբարեխիղճ մրցակցության մասին հայտարարութունները:

ADC-ին հայ-նորվեգական համատեղ ընկերություն է, որը հիմնադրվել է 2006 թվականին:
«ADC կապի օպերատորը միջազգային ռեսուրսների հայելային արտացոլման ծառայության տրամադրման հարցում բոլորովին էլ չունի որևէ պայմանագրային պարտավորվածություն և ելնելով իր բաժանորդների շահերից՝ դեկտեմբերի 16-ից անց է կացնում ցանցի վերազինում, որի հետևանքով էլ աշխատանքի ընթացքում ժամանակավորապես դադարեցվել է միջազգային ռեսուրսների հայելային արտացոլման ծառայությունը Հայաստանի բոլոր օպերատորների համար», - ասվում է ADC-ի հաղորդագրության մեջ:

ԱրմենՏել» ՓԲԸ-ն «ՎիմպելԿոմ» ընկերության 100 տոկոսանոց դուստր ձեռնարկությունն է: 2007թ.-ի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը: «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված, շարժական կապի (GSM 900/1800, UMTS)  և Ինտերնետ հասանելիության (ADSL – Հայաստանի ողջ տարածքում) ծառայություններ:--0-