USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

3G տեխնոլոգիա է ներդրվել Ղարաբաղում

24.06.2013, 14:14
Քայլեր կատարելով դեպի տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային չափանիշներ և արձագանքելով Արցախի հաճախորդի պահանջներին՝ Ղարաբաղ Տելեկոմը այսուհետ տրամադրում է երրորդ սերնդի ցանց (3G), որը ենթադրում է շարժական ինտերնետ ծառայության հասանելությունը Արցախի տարածքում, տեղեկացվում է ընկերության կայքում։
3G տեխնոլոգիա է ներդրվել Ղարաբաղում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. Քայլեր կատարելով դեպի տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային չափանիշներ և արձագանքելով Արցախի հաճախորդի պահանջներին՝ Ղարաբաղ Տելեկոմը այսուհետ տրամադրում է երրորդ սերնդի ցանց (3G), որը ենթադրում է շարժական ինտերնետ ծառայության հասանելությունը Արցախի տարածքում, տեղեկացվում է ընկերության կայքում։

Ստեփանակերտի «Vallex Garden Hotel» հյուրանոցում տեղի ունցեած հանդիսավոր արարողության ժամանակ ընկերությունը ներկայացրել է նորացված կորպորատիվ ոճով իր նոր արտադրանքը։

«Այսուհետ Արցախի օգտատերը համացանցում շարունակաբար աճող տեղեկատվությունից օգտվելու և աշխարհի ու մտերիմների հետ կապ պահպանելու լայն հնարավորություններ ունի: Առաջարկվում են շարժական ինտերնետի կանխավճարային և հետվճարային սակագնային փաթեթներ»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Ըստ Ղարաբաղ Տելեկոմ ընկերության խորհրդի նախագահ Պիեռ Ֆատտուշի`  աշխարհը զարգանում է արագ քայլերով, և Արցախը չպետք է ետ մնա այս միտումից:

«Այս տեսլականն ունենալով՝ Ղարաբաղ Տելեկոմ ընկերությունը գործարկեց երրորդ սերնդի ցանցը՝ աջակցելով Արցախին առաջատար դիրք զբաղեցնել տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհի քարտեզին: Այժմ  Արցախի բնակչությունը 3G ցանցի միջոցով աշխարհի հետ կապ հաստատելու առավել մեծ հնարավորություններ ունի, որի շնորհիվ այստեղ կարող են զարգանալ և առաջարկվել բազմաթիվ նորարար ծառայություններ:  Այս գեղեցիկ և հոգեհարազատ երկրում մեր կատարած ներդրումների գերնպատակը միայն լավագույնն առաջարկելն է», - նշել է նա։

Արարողությանը ներկա էին նաև Ղարաբաղ Տելեկոմ ընկերության հիմնադիր անդամներ, ղեկավարներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, պետական բարձրաստիճան հյուրեր, ովքեր ողջունեցին առաջատար ծառայությունների մեկնարկը:

Բջջային ինտերնետ ծառայության համար, որը հասանելի է դեռ Ստեփանակերտում և հանրապետության մարզային կենտրոններում, ներբեռնման մինչև 3 ՄԲ/վ արագություն է ապահովվել։

Ղարաբաղ Տելեկոմ ընկերությունը հիմնվել է 2002 թվականին՝ պարոն Ֆատուշի նախաձեռնությամբ: 2002թ-ի հոկտեմբերից ընկերությունը սկսել է տրամադրել ինտերնետի ծառայություններ Ստեփանակերտում, իսկ 2003թ-ից՝ բոլոր շրջաններում: Մեկնարկից կարճ ժամանակ անց ընկերությունը բացել է նաև առաջին ինտերնետ-սրահը:  Այժմ շարժական ինտերնետի երրորդ սերնդի ցանցի շնորհիվ Արցախի բնակիչները կարող են հաղորդակցվել առանց տարածքային սահմանափակման: –0–