USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

2013թ.–ին ՏՏ ծախսերի աճի կանխատեսումը կրկնակի նվազել է

09.10.2013, 16:53
2013թ.–ին տեղեկատվական տեխնոլոգիաների համար իրականացված ծախսերը կկազմեն 1,79 տրլն դոլար։ 2012թ.–ի համեմատ աճը կկազմի 1,8 տոկոս, կանխատեսում է ավելի քան 20 տարի ՏՏ շուկայի հետազոտություններով զբաղվող Ralph Finos Consulting–ի ավագ վերլուծաբան Ռալֆ Ֆինոսը (Ralph Finos)։ Սեփական ընկերության աշխատանքից բացի, Ռալֆ Ֆինոսը գլխավորել է IDC վերլուծաբանների խումբը,  գրում է cnews.ru–ն։
2013թ.–ին ՏՏ ծախսերի աճի կանխատեսումը կրկնակի նվազել է
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2013թ.–ին տեղեկատվական տեխնոլոգիաների համար իրականացված ծախսերը կկազմեն 1,79 տրլն դոլար։ 2012թ.–ի համեմատ աճը կկազմի 1,8 տոկոս, կանխատեսում է ավելի քան 20 տարի ՏՏ շուկայի հետազոտություններով զբաղվող Ralph Finos Consulting–ի ավագ վերլուծաբան Ռալֆ Ֆինոսը (Ralph Finos)։ Սեփական ընկերության աշխատանքից բացի, Ռալֆ Ֆինոսը գլխավորել է IDC վերլուծաբանների խումբը,  գրում է cnews.ru–ն։

Ըստ Ralph Finos Consulting–ի տվյալների, սմարթֆոնների և պլանշետների ծախսերի աճը 2013թ.–ին կկազմի 6 տոկոս` մինչև 281 մլրդ դոլար, ծրագրային ապահովման համար` 7,4 տոկոս` մինչև 290 մլրդ դոլար։ 2012թ.–ին սմարթֆոնների և պլանշետների համար ծախսվել է 265 մլրդ դոլար, իսկ ծրագրային ապահովման համար` 270 մլրդ դոլար։

Ապարատային ապահովման ծախսերը կնվազեն 0,7 տոկոսով` մինչև 416 մլրդ դոլար (2012թ.–ի 419 մլրդ դոլարի համեմատ), ՏՏ ծառայությունները` 0,2 տոկոսով`մինչև 807 մլրդ դոլար (2012թ.–ի 809 մլրդ դոլարի համեմատ)։

Ապարատային ապահովման հատվածում հաշվի են առնվել անձնական համակարգիչները, տվյալների պահպանման համակարգերը, ծառայությունները և ցանցային սարքավորումները, ծրագրային ապահովման հատվածում` օպերացիոն համակարգերը, որոնք կապում են ծրագրային ապահովումը և կորպորատիվ լուծումները, ՏՏ ծառայությունների հատվածում` կոնսալթինգը, աութսորսինգը, համակարգային ինտեգրումը, բիզնես գործընթացների աութսորսինգը (ԲԳԱ), ուսուցումն ու աջակցությունը։

Ըստ վերլուծաբանների, ԾԱ ծախսերի նվազումը մասամբ պայմանավորված կլինի ամպային ծառայությունների անցնելու հանգամանքով։

Ավելացնենք, որ Gartner ընկերությունն ավելի վաղ 2013թ.–ի ՏՏ ծախսերի աճի կանխատեսումը կրճատել էր մինչև 2 տոկոս` նախկինում կանխատեսվող 4,1 տոկոսանոց աճի դիմաց։ –0–