USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+25

2013թ. հասույթը SMS-ից նվազել է պատմության մեջ առաջին անգամ

15.01.2014, 11:40
2013թ. օպերատորների համախառն հասույթը SMS-ի և MMS-ի ծառայությունների ծառայության մատուցման համար  նվազել է պատմության մեջ առաջին անգամ գրեթե 4%-ով` մինչև մոտ $104 մլրդ.-ի` 2012 թ.-ի գերագույն կետին հասնելուց հետո, հաղորդում է Strategy Analytics-ը։ Միաժամանակ ուղարկվող հաղորդագրությունների թիվը մնացել է 2012 թ.–ի մակարդակում, գրում է cnews.ru–ն։
2013թ. հասույթը SMS-ից նվազել է պատմության մեջ առաջին անգամ

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. 2013թ. օպերատորների համախառն հասույթը SMS-ի և MMS-ի ծառայությունների ծառայության մատուցման համար  նվազել է պատմության մեջ առաջին անգամ գրեթե 4%-ով` մինչև մոտ $104 մլրդ.-ի` 2012 թ.-ի գերագույն կետին հասնելուց հետո, հաղորդում է Strategy Analytics-ը։ Միաժամանակ ուղարկվող հաղորդագրությունների թիվը մնացել է 2012 թ.–ի մակարդակում, գրում է cnews.ru–ն։

Կա նման դինամիկայի երկու պատճառ։ Առաջինը օպերատորների միջև մրցակցության աճն է, որոնք ձգտում են բաժանորդներ ներգրավել այդ թվում նաև sms-հաղորդագրությունների փոխանցման ցածր սակագների հաշվին։ Երկրորդ պատճառը ինտերնետ–մեսենջերների տարածվածության աճն է (WhatsApp, Facebook Messenger, Viber, WeChat, Apple iMessage և այլն)։

Այսպես, 2013 թ.–ի դեկտեմբերին WhatsApp ծառայությունը հայտարարել է, որ ծառայության ամենամսյա լսարանը կազմում է 400 մլն ակտիվ օգտատեր, որոնցից 100 միլիոնը միացել է ծառայությանը վերջին 4 ամսվա ընթացքում։

2017 թ.–ին sms-հաղորդագրությունների ուղարկման ծառայություններից ստացված օպերատորների համախառն հասույթը կկրճատվի 20 տոկոսով, կանխատեսում է Strategy Analytics–ը։

Հասույթի նվազումն առավել զգալի կլինի սմարթֆոններից առավել շատ օգտվողներ ունեցող տարածաշրջաններում, ովքեր օգտվում են տվյալների շարժական փոխանցման ծառայություններից։ Նման տարածաշրջաններից են Հյուսիսային Ամերիկան և Արևմտյան Եվրոպան։

2013 թ.–ին SMS և MMS– հաղորդագրությունների ուղարկումից ստացված հասույթը առաջին անգամ նվազել է։

Ակնկալվում է, որ 2017 թ.–ին Հյուսիսային Ամերիկայում օպերատորների` այդ ծառայություններից ստացված եկամուտները կկրճատվեն 38 տոկոսով, իսկ Արևմտյան Եվրոպայում` գրեթե 28 տոկոսով։

Հավելենք, որ ավելի վաղ նմանատիպ կանխատեսումներ են արել նաև վերլուծական գործակալությունները։ Այսպես, Informa Telecoms & Media–ի կանխատեսմամբ` 2013–2018 թթ.–ին sms-հաղորդագրությունների փոխանցման ծառայությունների տրամադրումից ստացված օպերատորների համաշխարհային հասույթը կկրճատվի 23 մլրդ դոլարով` հասնելով 96,7 մլրդ դոլարի։–0–