USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+25

Ռուս կիբեռհանցագործները 2013 թվականին շուրջ 2.5 մլրդ դոլար են աշխատել

15.10.2014, 11:39
Կիբեռհանցագործության ռուսական շուկան 2013 թվականին 2.44 մլրդ դոլար է աշխատել, ասված է Group-IB ընկերության հետազոտության մեջ։ Մեկ տարի առաջ, նրանց հաշվարկներով այդ թիվը 1.93 մլրդ դոլար էր կազմել, սակայն հետազոտողներն այս անգամ հաշվել են պլաստիկ քարտերով կատարված խարդախությունները, որը 620 մլն դոլար է կազմել։
Ռուս կիբեռհանցագործները 2013 թվականին շուրջ 2.5 մլրդ դոլար են աշխատել
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կիբեռհանցագործության ռուսական շուկան 2013 թվականին 2.44 մլրդ դոլար է աշխատել, ասված է Group-IB ընկերության հետազոտության մեջ։ Մեկ տարի առաջ, նրանց հաշվարկներով այդ թիվը 1.93 մլրդ դոլար էր կազմել, սակայն հետազոտողներն այս անգամ հաշվել են պլաստիկ քարտերով կատարված խարդախությունները, որը 620 մլն դոլար է կազմել։

Առանց այս ցուցանիշը հաշվելու` Ռուսաստանում կիբեռհանացագործների ստացած միջոցների ծավալը կրճատվել է 5 տոկոսով և 1.82 մլրդ դոլար կազմել, հայտնում է «Վեդոմոստին»։

Group-IB–ի մասնագետները հաշվել են նաև առցանց խարդախություններից, սպամից, այլ կիբեռհանցոգործներին մատուցած ծառայություններից, DdoS գրոհներից և այլ խարդախություններից ստացված եկամուտերը։ Հետազոտությունը հիմնվում է ընկերության դիտարկման համակարգի վերլուծությունների, արագ արձագանքման կենտրոնի և  cyber intelligence ծրագրի տվյալների վրա։

Հետազոտության հեղինակ Դմիտրի Վոլկովը կիբեռհանցագործությունների եկամուտների նվազումը բացատրում է այն սեկտորներում գրանցված նվազումներով, որոնք հիմնական հասույթ էին ապահովում` դրանք հիմնականում առցանց խարդախություններն են, որոնց եկամուտը նվազել է 20 մլն դոլարով կամ 4.5 տոկոսով։

Շուկայում նման նվազում է նկատվում հաջող գործառնությունների քանակի նվազման շնորհիվ։ «Այսօր ավելի բարդ է դարձել կողոպտելը, բանկերը ուժեղացրել են պաշտպանական համակարգերը, հաճախորդներն ավելի տեղեկացված են դարձել,  մեծացել է բանկային ծառայությունների հեռահար համակարգերի պաշտպանությունը», –ասում է Վոլկովը։ -0-