USD
368.15
EUR
421.97
RUB
5.0095
GEL
138.92
2026 թ. հունիսի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+17

ԲՋՋԱՅԻՆ VIVACELL-MTS ՕՊԵՐԱՏՈՐՆ ԸՆԴԼԱՅՆԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԻ ՀԵՌԱԶԱՆԳ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ 2 ՆՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ՝ ՉԻՆԱՍՏԱՆ և ՇՎԵՅՑԱՐԻԱ

23.03.2009, 23:03
Հայկական VivaCell-MTS բջջային օպերատորն ընդլայնել է միջազգային կապի Հեռազանգ ծառայությունը 2 նոր ուղղությամբ՝ Չինաստան և Շվեյցարիա, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։
ԲՋՋԱՅԻՆ VIVACELL-MTS ՕՊԵՐԱՏՈՐՆ ԸՆԴԼԱՅՆԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԻ ՀԵՌԱԶԱՆԳ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ 2 ՆՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ՝ ՉԻՆԱՍՏԱՆ և ՇՎԵՅՑԱՐԻԱ

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Հայկական VivaCell-MTS բջջային օպերատորն ընդլայնել է միջազգային կապի Հեռազանգ ծառայությունը 2 նոր ուղղությամբ՝ Չինաստան և Շվեյցարիա, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։ 

Ընդ որում դեպի Չինաստան զանգի արժեքը խոսակցության մեկ րոպեի համար 80 դրամ է, իսկ դեպի Շվեյցարիա՝ 90 դրամ։ Գումարը հաշվարկվում է ըստ վայրկյանների։ Բոլոր սակագները ներառում են ԱԱՀ-ն։

«Հեռազանգ ծառայությունը հնարավորություն է տալիս ավելի մատչելի սակագներով միջազգային զանգեր կատարել։ Ընդամենը բջջային հեռախոսից հավաքելով 77 կոդը միջազգային ձևաչափում զանգվող համարից առաջ դուք կարող եք զանգահարել արտասահմանում գտնվող ձեր հարազատներին ու բարեկամներին»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։   

Զանգ իրականացնելու համար պետք է հավաքել 77 00, որից հետո երկրի կոդը և զանգվող միջազգային համարը։

Հեռազանգ ծառայությունը գործում է 33 ուղղություններով, ընդ որում ամրակցված և բջջային ցանցերի զանգերի համար գործում են միանման սակագներ։

Ամենացածր սակագինը գործում է Կանադայի և ԱՄՆ-ի ուղղությամբ՝ խոսակցության մեկ րոպեի համար 25 դրամ, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի ուղղությամբ՝ մեկ րոպեն 50 դրամ, դեպի Եգիպտոս և Չինաստան՝ խոսակցության մեկ րոպեն 80 դրամ է։ Իսկ զանգերը դեպի Ավստրիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Հունաստան, Իրան, Իսպանիա, Իտալիա, Կիպրոս, Լատվիա, Լիտվա, Լիբանան, Նիդեռլանդներ, ԱՄԷ, Լեհաստան, Սիրիա, Թուրքիա, Ֆրանսիա, Չեխիա, Շվեյցարիա, Շվեդիա և Էստոնիա՝ մեկ րոպեն 90 դրամ։

VivaCell-MTS («Ղ-Տելեկոմ») Հայաստանում բջջային կապի առաջատար օպերատորն է, որը մատուցում է ձայնային կապի և տվյալների փոխանցման ծառայությունների լայն շրջանակ։ Ընկերությունն աշխատում է Հայաստանի ողջ տարածքում, ունի GSM 900/1800 ստանդարտի համապատասխանության հավաստագիր՝ մինչև 2019թ.։

VivaCell-MTS-ի բաժնետոմսերի 80% բաժնետերը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում բջջային կապի խոշորագույն օպերատոր «Բջջային հեռահամակարգեր» (МТС) ԲԲԸ-ն է, իսկ մնացած 20%-ը պատկանում է Fattouch Group լիբանանյան ներդրումային ընկերությանը։ Փետրվարի վերջի տվյալներով՝ VivaCell-MTS-ի բաժանորդների թիվը Հայաստանում կազմում է 2,05 մլն։--0—