«100 տարվա հիշողություն» համերգ է անցկացվել Փարիզի Շատլե համերգասրահում Orange-ի աջակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված «100 տարվա հիշողություն» համերգ է անցկացվել Փարիզում Orange Արմենիա ընկերության աջակցությամբ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Համերգը կայացել է նախօրեին Փարիզի Շատլե քաղաքում և դարձել է Orange հիմնադրամի օժանդակությամբ Եվրոպայում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված խոշորագույն միջոցառումներից մեկը։
Հայ հեռուստադիտողին բացառիկ հնարավորություն ընձեռվեց դիտելու համերգը, որն ուղիղ եթերով հեռարձակվեց Հայաստանում և շնորհիվ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, ինչպես նաև Օպերայի և բալետի ազգային թատրոնի համագործակցության։
«Մեզ համար շատ կարևոր էր աջակցել Փարիզն ու Երևանը կապող այս կամուրջի կայացմանը՝ ներգրավելու հնարավորինս մեծ թվով հանդիսատեսների, քանի որ այս համերգը ոչ միայն հիշատակում և հարգանքի տուրք է մատուցում Հայոց Ցեղասպանության զոհերին, այլ խորհրդանշում է Եվրոպայի և Հայաստանի միասնականությունը»,– ասաց ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը։
Նրա խոսքով, նախաձեռնությունը հաջողվել է, քանի որ երկու դահլիճն էլ լեփ-լեցուն էին:
Համերգին մասնակցեցին դարձան աշխարհի լավագույն նվագախմբերում հանդես եկող 50 հայ երաժիշտներից բաղկացած և հատուկ այս միջոցառման համար ստեղծված «Armenian World Orchestra» նվագախումբը։
Orange հիմնադրամն ու Orange Armenia–ն ապրիլին օժանդակում են Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումների անցկացմանը։
Orange հիմնադրամի հիմնական առաքելությունը հասարակության խոցելի շերտերին շփման համար հնարավորությունների ընձեռման միջոցով, ինչպես նաև գյուղական համայնքներին կայուն զարգացման նպատակով օժանդակելն է։ ՀԻմնադրամն օժանդակում է բարեգործական ծրագրերի իրականացումը երեք հիմնական ուղղություններով` կրթություն, առողջապահություն և համայնքների զարգացում։
«Orange Armenia»–ն France Telecom (ապրանքանիշը` Orange) ընկերության 100–տոկոսանոց դուստրն է, հայկական շուկա է մտել 2009 թվականի նոյեմբերի 5–ին` ապահովելով ցանցի 95–տոկոսանոց ծածկույթ և հանրապետության 600 համայնքներում (քաղաքներում և գյուղերում) բջջային ցանցի և Ինտերնետի հասանելիություն։ -0-