USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+28

044 կոդով նոր հեռախոսահամարների վաճառք է մեկնարկել Ucom-ում

09.11.2016, 15:27
Չորեքշաբթի մեկնարկել է Ucom ընկերության 044 կոդով սկսվող նոր համարների վաճառքը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
044 կոդով նոր հեռախոսահամարների վաճառք է մեկնարկել Ucom-ում

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի մեկնարկել է Ucom ընկերության 044 կոդով սկսվող նոր համարների վաճառքը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, օպերատորի պլատինե և ոսկե հեռախոսահամարները հնարավոր է ձեռք բերել բոլորովին անվճար՝ միայն Ucom-ի Ունիվերսալ սակագնային պլաններից մեկին 12 կամ 24 ամսով բաժանորդագրվելու պարագայում:

Ունիվերսալ հետվճարային սակագնային պլանների բաժանորդները գեղեցիկ հեռախոսահամարից բացի, ամեն ամիս կստանան շատ րոպեներ դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար, շատ մեգաբայթեր՝ շարժական ինտերնետից օգտվելու ու շատ SMS-ներ՝ տեղական բոլոր համարներին ուղարկելու համար:

Օրեր առաջ կայացած էլէկտրոնային աճուրդի արդյունքում վաճառվել է օպերատորի նոր՝ 044 կոդով սկսվող թվով 33 հատուկ հեռախոսահամար:

«044 կոդով սկսվող հատուկ հեռախոսահամարների աճուրդից հետո այս պահի դրությամբ 044.ucom.am կայքում արտացոլված է 104 մլն 900 հազար դրամ կազմող ընդհանուր թիվը: Մենք նախատեսել ենք, որ ամբողջ հասույթը պետք է տրամադրվի Ucom Հիմնադրամին՝ բարեգործական ծրագրեր իրականացնելու համար: Այս գումարը թույլ կտա շատ կարևոր նախագծեր իրականացնել կրթության և առողջապահության ոլորտներում, ինչպես նաև շարունակել ինժեներական լաբորատորիաների բացման շքերթը», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը: -0-