USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+25

Ucom-ի ցանցում հավելյալ HD ալիքների գինը նվազել է 25-65%

02.05.2017, 12:52
Մայիսի 1-ից Ucom-ի ներկայիս և նոր բաժանորդների համար հավելյալ 14 HD ալիքների սակագները իջեցվել են 25-65%։
Ucom-ի ցանցում հավելյալ HD ալիքների գինը նվազել է 25-65%

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./ԱՌԿԱ/. Մայիսի 1-ից Ucom-ի ներկայիս և նոր բաժանորդների համար հավելյալ 14 HD ալիքների սակագները իջեցվել են 25-65%, հաղորդում է Ucom-ի մամուլի ծառայությունը։

Մասնավորապես Viasat Sport HD, Eurosport 1 HD, Amedia Premium HD, Nat Geo Wild HD, National Geographic HD հեռուստաալիքների համար բաժանորդները կվճարեն 600 դրամ նախկին 1000 դրամ փոխարեն:

Viasat Nature/History HD, Охотник и рыболов HD, Russian Travel Guide HD հեռուստաալիքների գինը կկազմի 350 դրամ նախկին 600-ի փոխարեն:

Viasat Megahit HD, Viasat Premium HD գինը կկազմի 600 դրամ նախկին 1200-ի փոխարեն:

MTV Live HD հեռուստաալիքի գինը կկազմի 350 դրամ նախկին 800-ի փոխարեն:

Discovery Channel HD հեռուստաալիքների գինը կկազմի 600 դրամ նախկին 800-իփոխարեն: Teletravel HD-ի գինը կնվազի 65%-ով և կկազմի 350 դրամ նախկին 1000 դրամի փոխարեն:

Ucom (Universal Communications) հայկական ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.: Հանդիսանալով Հայաստանյան հեռահաղորդակցային շուկայի առաջատարներից մեկը, Ucom ընկերությունը առաջարկում է այս ոլորտում ծառայությունների լիարժեք շարք՝ գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն և ֆիքսված թվային հեռախոսակապ: Համագործակցելով Ericsson ընկերության հետ, Ucom-ը կառուցում է նոր սերնդի ամենամեծ օպտիկամանրաթելային ցանցը Հայաստանում:-0-