USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

HP-ն թողարկել է առաջին աշխատանքային կայան–ուլտրաբուքը և թարմացրել ԱՀ–ների ու նոութբուքերի շարքը

11.09.2013, 16:03
Hewlett-Packard ընկերությունը ներկայացրել է սեղանի և բջջային նոր աշխատանքային կայաններ, ինչպես նաև սեղանի նոր մոնիտորներ։ Առաջին անգամ ներկայացվել է աշխատանքային կայան` ուլտրաբուքի տեսքով, հաղորդում է  cnews.ru–ն։
HP-ն թողարկել է առաջին աշխատանքային կայան–ուլտրաբուքը և թարմացրել ԱՀ–ների ու նոութբուքերի շարքը
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Hewlett-Packard ընկերությունը ներկայացրել է սեղանի և բջջային նոր աշխատանքային կայաններ, ինչպես նաև սեղանի նոր մոնիտորներ։ Առաջին անգամ ներկայացվել է աշխատանքային կայան` ուլտրաբուքի տեսքով, հաղորդում է  cnews.ru–ն։

Ծանուցումն ընդգրկում է HP Z420, HP Z620 և HP Z820 (Mini-Tower ֆորմ–ֆակտոր) սեղանի նորացված համակարգերը և  HP ZBook 14, HP ZBook 15 և HP ZBook 17 նոր նոութբուքերը։

Սեղանի աշխատանքային կայանների նորացումը Ivy Bridge ճարտարապետությամբ Intel Xeon E5-1600v2 և  E5-2600v2 ընտանիքի նոր պրոցեսորների հիշողությունն է արագացրել` 1866 ՄՀց հաճախականությամբ (ընկերությունում նշում են, որ այն ունի 16 տոկոսով բարձր արագություն նախորդ աշխատանքային կայանների համեմատ), Thunderbolt երկրորդ սերնդի անջատիչներ  (20 Գբիթ/վրկ տվյալների փոխանցման արագությամբ)։

HP Z620 և HP Z820 սեղանի աշխատանքային կայանները երկբնիկանի են և թույլ են տալիս ստանալ առավելագույնս 24 պրոցեսորային միջուկ, E5-2600v2 ընտանիքի 12–միջուկանի պրոցեսորների ընտրության դեպքում։ -0-