QIWI Wallet–ից օգտվողները Հայաստանում կարող են համալրել հաշիվները Telcell և MegaPay տերմինալներով:
13.02.2013,
16:56
QIWI Wallet-ից օգտվողները հնարավորություն են ստացել համալրել հաշիվները Հայաստանի ողջ տարածքում: Ծառայությունը հասանելի է Telcell և MegaPay ավելի քան 800 տերմինալներով:
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. QIWI Wallet-ից օգտվողները հնարավորություն են ստացել համալրել հաշիվները Հայաստանի ողջ տարածքում: Ծառայությունը հասանելի է Telcell և MegaPay ավելի քան 800 տերմինալներով:
Ինչպես հայտնում են «Թել-Սել» ընկերության մամուլի ծառայությունից, QIWI Wallet կոճակը գտնվում է «Դրամային համակարգեր» բաժնում: Վճարում իրականացնելու համար անհրաժեշտ է հավաքել դրամապանակի համարը և մուտքագրել գումարը. հաշիվները համալրվում են ակնթարթորեն:
«Մենք ուրախ ենք աջակցելու QIWI Wallet-ի տարածմանը Հայաստանում, քանի որ այս ծառայությունը հնարավորություն է տալիս վճարել ապրանքների և ծառայությունների, իրականացնել վճարումներ, փոխանցել գումարներ ամբողջ աշխարհով առանց հերթերի և առանց թղթաբանական քաշքշուկների», - մեկնաբանում է «Թել-Սել» ՓԲԸ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Ուսնունցը:
ԿԻՎԻ Բանկի Միջազգային զարգացման դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ռոգովը ավելացնում է. «Այս տարվա սկզբից Հայաստանի բնակիչներին հնարավորություն է տրվել գրանցել QIWI Wallet տեղական բջջային համարներով: Իսկ այժմ Telcell և MegaPay համագործակցության շնորհիվ մեր օգտվողները կարող են համալրել դրամապանակը տերմինալների միջոցով, որն էլ իր հերթին ծառայությունը դարձնում է առավել հասանելի»:
QIWI Wallet ընձեռում է ամբողջ աշխարհով ապրանքների և ծառայությունների համար վճարելու հեշտ և հուսալի հնարավորություն, ստանալ վճարումներ և փոխանցել գումարներ: Կարելի է ընտրել վճարման հարմար միջոցը. QIWI Wallet-ի հաշիվ կամ բջջային կապի օպերատոր (Բիլայն,Մեգաֆոն, ՄՏՍ), կանխիկ կամ բանկային քարտ, ինչպես նաև հասանելիության հնարավորություն QIWI տերմինալներ, վեբ և բջջային կայք, հաղորդագրություն, հայտնի բջջային հարթակների և սոցիալական ցանցերի համար ծրագրեր: QIWI Wallet-ից ակտիվ օգտվողների թիվը գերազանցել է 8 միլիոնը, գրանցված կա 47 միլիոն մարդ:
ՔԻՎԻ Բանկը ներառված է QIWI խմբում: Թողարկած դրամապանակների ֆինանսական շրջանառությունը 2011 թվականին կազմել է 67 միլիարդ ռուբլի, աճը 2010թ. արդյունքների հետ համեմատ 150%. Աուդիտորն է Ernst &Young-ը:-0-