ՎիվաՍել-ՄՏՍ. «iPhone 8»-ի կամ «iPhone 8 Plus»-ի նախնական պատվերն արդեն հնարավոր է
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև հոկտեմբերի 2-ը ներառյալ կարելի է նախապես պատվիրել«iPhone 8» կամ «iPhone 8 Plus» նոր սերնդի սմարթֆոնները:
Ինչպես հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը, սմարթֆոններից յուրաքանչյուրի նախնական պատվերը կատարելու համար հարկավոր է տեղադրել պատվերն առցանց՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքում կամ այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոն:
Նշվում է նաև, որ«iPhone 8» և «iPhone 8 Plus» սմարթֆոնների առջևի և հետևի դիզայնի համար օգտագործվել է սմարթֆոնների արտադրությունում երբևէ օգտագործված ամենադիմացկուն ջրակայուն ապակին, որը կայուն է նաև փոշու նկատմամբ: Նոր սերնդի այս սմարթֆոնների առանձնահատկություններից է նաև անլար լիցքավորման հնարավորությունը:
«iPhone 8»-ի գինը 459 900 դրամ է, իսկ «iPhone 8 Plus»-ի գինը՝ 509 900 դրամ: Սարքերը կարելի է գնել թե՛ կանխիկ, և թե՛ ապառիկ եղանակով:
«Վերջերս տեղի ունեցած` նոր սերնդի «iPhone 8» և «iPhone 8 Plus» սմարթֆոնների շնորհանդեսը մեծ իրադարձություն էր «Apple» բրենդի սիրահարների համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն հնարավորություն է տալիս ձեռք բերել նորարարական լուծումներով նորաոճ այս հեռախոսները՝ նախնական պատվերի հնարավորությամբ», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-