USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

ՎիվաՍել-ՄՏՍ. բաժանորդագրվե՛ք հոսթինգի, ստացե՛ք դոմենի գրանցում՝ 1 տարով

16.05.2018, 10:38
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև 2018թ. հունիսի 30-ը հոսթինգի ծառայության ցանկացած փաթեթի 12 ամսով բաժանորդագրության դեպքում կարելի է ստանալ դոմենի գրանցում՝ 1 տարով:
ՎիվաՍել-ՄՏՍ. բաժանորդագրվե՛ք հոսթինգի, ստացե՛ք դոմենի գրանցում՝ 1 տարով

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև 2018թ. հունիսի 30-ը հոսթինգի ծառայության ցանկացած փաթեթի 12 ամսով բաժանորդագրության դեպքում կարելի է ստանալ դոմենի գրանցում՝ 1 տարով, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկվող հոսթինգի ծառայության համար գործում են հետևյալ սակագները՝


Հոսթինգի անվանումը

Ամսավճար

WEBHOST light

2000 դրամ

WEBHOST starter

4800 դրամ

WEBHOST SOHO

7200 դրամ

WEBHOST Business

12000 դրամ

WEBHOST PRO

18000 դրամ   


Դոմենի գրանցումը հասանելի է .AM և .հայ տիրույթներում:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի:–0–