USD
372.38
EUR
437.55
RUB
4.9558
GEL
138.46
2026 թ. ապրիլի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Յուրաքանչյուր առաջին դասարան հաճախող երեխա 2016թ.–ի սեպտեմբերից մեկական համակարգիչ կստանա. նախարար

23.08.2013, 19:11
Յուրաքանչյուր առաջին դասարան հաճախող երեխա, սկսած 2016թ.–ի սեպտեմբերից, պետության կողմից անվճար մեկական համակարգիչ կստանա, ուսումնական համակարգիչների զարգացման հայեցակարգի մշակման համար ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
Յուրաքանչյուր առաջին դասարան հաճախող երեխա 2016թ.–ի սեպտեմբերից մեկական համակարգիչ կստանա. նախարար
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Յուրաքանչյուր առաջին դասարան հաճախող երեխա, սկսած 2016թ.–ի սեպտեմբերից, պետության կողմից անվճար մեկական համակարգիչ կստանա, ուսումնական համակարգիչների զարգացման հայեցակարգի մշակման համար ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Ինչպես հաղորդում է Կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը, Աշոտյանը նշել է, որ միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը կարևոր նախապայման է հանրապետության դպրոցականներին համակարգիչներով ապահովելու ծրագրի իրականացման համար։

Ըստ նրա, ծրագրի մեկնարկը նախատեսված է 2016թ.–ին։

Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ: –0–