USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-5

Ճարտարագետները կատվի նման շարժվող ռոբոտ են ստեղծել

17.06.2013, 19:11
Շվեյցարիայի ճարտարագետները չորսոտանի ռոբոտ են ստեղծել, որի շարժումները նման կատվի քայլքին, գրում է ՌԻԱ Նովոստին` ներկայացնելով International Journal of Robotics Research–ում հրապարակված հոդվածը։
Ճարտարագետները կատվի նման շարժվող ռոբոտ են ստեղծել
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Շվեյցարիայի ճարտարագետները չորսոտանի ռոբոտ են ստեղծել, որի շարժումները նման կատվի քայլքին, գրում է ՌԻԱ Նովոստին` ներկայացնելով International Journal of Robotics Research–ում հրապարակված հոդվածը։

«Ռոբոտը դեռ փորձարկման փուլում է, սակայն մեր նպատակն է ստեղծել արագաշարժ և ոչ մեծ ռոբոտ, որը կծառայի հետախուզության համար, օրինակ` տարերային աղետների ժամանակ այն կծառայի որոնողական և փրկարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Հետազոտություն  և կենդանիների առանձնահատկությունների օգտագործում` ահա մեր աշխատանքի էությունը»,– ասել է Շվեյցարիայի ճարտարագիտության դաշնային դպրոցի կենսառոբոտատեխնիկայի  լաբորատորիայի տնօրեն Այուկ Իյսպիրտը։

Cheetah-Cub ռոբոտը կատվի չափեր ունի, երկարությունը` մոտ 21 սմ, քաշը` 1 կգ։ Քառոտանի ռոբոտներից ամենաարագաշարժն է և մեկ վայրկյանում կարող է 1.42 մետր վազել։ Թեթևաշարժության առումով զիջում է կատվին, սակայն կարողանում է հավասարակշռություն պահել, օրինակ, այն դեպքում, երբ վազքի ժամանակ աստիճան է հանդիպում։-0-