USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Շուրջ 800 գիրք է թվայնացվել Հայաստանի Ազգային գրադարանում

18.04.2013, 16:44
Շուրջ 800 գիրք է թվայնացվել Հայաստանի Ազգային գրադարանում վերջին մի քանի տարիների ընթացքում, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանի Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը։
Շուրջ 800 գիրք է թվայնացվել Հայաստանի Ազգային գրադարանում

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Շուրջ 800 գիրք է թվայնացվել Հայաստանի Ազգային գրադարանում վերջին մի քանի տարիների ընթացքում, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանի Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը։

Հայաստանի Ազգային գրադարանի հավաքածուն, որոշ տվյալների համաձայն, ունի  ավելի քան 6,8 մլն անուն գիրք, հանդես, քարտեզ, պաստառ, նոտատետր, դիսերտացիա, CD, DVD կրիչ և այլն։

«Թվայնացման գործընթացի ակտիվության բարձրակետը 2012թ.–ին էր, երբ  թվայնացվել է 800 անուն գրքերի մեծ մասը»,– ասաց Ղազարյանը։

Ըստ նրա` թվայնացման գործընթացի դանդաղ ընթացքը պայմանավորված է նրանով, որ միայն վերջերս գրադարանը զինվել է անհրաժեշտ սարքավորմամբ։

Ղազարյանը տեղեկացրեց, որ 800 թվայնացվածից 300–ը հայերեն լեզվով հին գրքեր են (1512-1800 թթ.)։ Դրանք տեղադրված են գրադարանի կայքում` թվային ձևաչափով։

Առաջին հերթին մենք կթվայնացնենք հին գրականությունը, ինչպես նաև այն գրքերը, որոնք պահանջարկ ունեն ընթերցողների շրջանում կամ գտնվում են վատ վիճակում»,– պարզաբանեց նա։

Հայաստանի Ազգային գրադարանի փոխտնօրենը տեղեկացրեց նաև, որ թվայնացման աշխատանքները կշարունակվեն 2013թ.–ին, որի ընթացքում նախատեսված է թվայնացնել շուրջ 400 գիրք, ինչպես նաև պարբերական հրատարակություններ։

Հայաստանի ազգային գրադարանը հիմնվել է 1832թ.։ 1919թ. հուլիսի 4-ին Հայաստանի մինիստրների խորհուրդը որոշում ընդունեց Ազգային գրադարանին պետական հաստատության կարգավիճակ շնորհելու մասին։ --0—