USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայաստանը պետք է շեշտը դնի տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայի վրա. Շտեֆան Թոմաս

31.05.2014, 16:45
Հայաստանը, չունենալով բնական պաշարներ, պետք է շեշտը դնի տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայի վրա, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց  Ripple Labs Inc. ընկերության ներկայացուցիչ Շտեֆան Թոմասը, ով հրավիրվել է «BarCamp Yerevan-2014» չկոնֆերանսին մասնակցելու համար։

Հայաստանը պետք է շեշտը դնի տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայի վրա. Շտեֆան Թոմաս

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը, չունենալով բնական պաշարներ, պետք է շեշտը դնի տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայի վրա, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց  Ripple Labs Inc. ընկերության ներկայացուցիչ Շտեֆան Թոմասը, ով հրավիրվել է «BarCamp Yerevan-2014» չկոնֆերանսին մասնակցելու համար։

«Կարծում եմ, որ, չունենալով բնական ռեսուրսներ, որոնք ընդունակ են Հայաստանը հարստացնել, անհրաժեշտ է շեշտը դնել տեղեկատվական տեխնոլոգիաների վրա, որը, իմ կարծիքով, բավականին զարգացած է երկրում»,– ասաց փորձագետը։

Այդ համատեքստում նա կարևորեց BarCamp–ի պես միջոցառումների անցկացումը, որոնք ներկայացնում են ոլորտի ներուժը, ընդգծելով, որ Հայաստանում BarCamp–ն անցկացվում է շատ կազմակերպված, իսկ ներկա գտնվող երիտասարդությունը բավականին տեղեկացված է։

Թվով վեցերորդ «չկոնֆերանսը», որը Երևանում անցկացվում է մայիսի 31-ից հունիսի 1-ը, համախմբել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներին` ծրագրավորողների, ինժեներների, բլոգերների, առցանց լրագրողների և սոցիալական ցանցերի ակտիվիստների։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 20–տոկոսանոց աճ է ակնկալում այս տարի։ 2014 թվականի հունվարի 1–ի տվյալներով` Հայաստանում գրանցվել է ՏՏ ոլորտի ավելի քան 380 ընկերություն, որոնցից 159–ն արտասահմանյան կապիտալով են կամ օտարերկրյա խոշոր ընկերությունների ներկայացուցչություններ են։

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աճը 2013 թվականի արդյունքներով կազմել է 20 տոկոս, արտադրանքի արտահանման աճը` 12 տոկոս։

Հայաստանի ՀՆԱ–ում ՏՏ ոլորտի բաժնեմասը կազմում է 3.8 տոկոս, դրանում զբաղված է 10.2 հազար աշխատակից։
                                   
2012 թվականի արդյունքներով` Հայաստանի ՏՏ ոլորտի շրջանառությունը կազմել է 250 մլն դոլար։ Ճյուղի զարգացման ռազմավարության համաձայն` 2018 թվականին ծրագրվում է ապահովել ՏՏ ոլորտի 1 մլրդ դոլարի շրջանառություն։ ($1 – 413,27 դրամ)։ ($1 – 413,27 դրամ է։––0—