USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Orange-ը հայտարարել է Հայաստանում Nokia 808 Pure View սմարթֆոնի վաճառքի մեկնարկի մասին

11.07.2012, 18:04
Հուլիսի 11-ին Orange-ը հայտարարել է Հայաստանում Nokia 808 Pure View սմարթֆոնի վաճառքի մեկնարկի մասին:
Orange-ը հայտարարել է Հայաստանում Nokia 808 Pure View սմարթֆոնի վաճառքի մեկնարկի մասին
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 11-ին Orange-ը հայտարարել է Հայաստանում Nokia 808 Pure View սմարթֆոնի վաճառքի մեկնարկի մասին:

Nokia 808 սմարթֆոնն առաջինն է, որը համալրված է մրցանակի արժանացած PureView տեխնոլոգիայով: Այն Nokia սմարթֆոնների միջոցով պատկերի ստացման ամենաբարձրորակ տեխնոլոգիան է, որը համատեղում է բարձր արդյունավետության սենսորային, բացառիկ Carl Zeiss օպտիկական և Nokia-ի կողմից մշակված պատկերի ստացման ամենաբացառիկ հնարավորությունները:

Orange-ի Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա ամսական բաժանորդագրություններից որևէ մեկին բաժանորդագրվելով` այս սմարթֆոնը կարելի է ձեռք բերել սկսած 190,000 ՀՀ դրամից: Ավելին, Պանտերա սակագնային պլանի բաժանորդները անվճար կստանան 250ՄԲ-ից մինչև 1000ՄԲ ինտերնետի լրացուցիչ ծավալ սմարթֆոնը գնելուց հետո առաջին տարվա ընթացքում: Առանց բաժանորդագրության այս հեռախոսը կարելի է ձեռք բերել 350,000 ՀՀ դրամով:

Nokia 808 PureView սմարթֆոնն աչքի է ընկնում բարձր արդյունավետության Carl Zeiss օպտիկական և պիքսելների ընտրության նոր տեխնոլոգիայով հագեցած 41 մեգապիքսել բարձր հստակություն ունեցող ֆոտոխցիկի սենսորային հնարավորությամբ: Սա նշանակում է, որ այն հնարավորություն է տալիս խոշորացնել պատկերը առանց որակի կորստի և 1 պիքսելում խտացնել 7-պիքսելային ինֆորմացիան: Բարձր ռեզոլյուցիայի պարագայում (առավելագույնը 38 մեգապիքսել) այն հնարավորություն է տալիս ստանալ պատկերը, այնուհետ խոշորացնել այն, տեղադրել նոր շրջանակի մեջ, կտրել և փոփոխել չափսերը և ի հայտ բերել պատկերի` նախկինում աննկատելի մանրամասները: Երեկոյան ռեժիմով լուսանկարելու և լուսանկարները փոքր չափսերով պահպանելու, էլ. փոստի, MMS-ի միջոցով և սոցիալական ցանցերում դրանցով կիսվելու հնարավորության շնորհիվ Nokia 808 PureView սմարթֆոնը յուրաքանչյուրին տալիս է ցանկացած պարագայում պրոֆեսիոնալ մակարդակի լուսանկարներ ստանալու հնարավորություն:

Nokia 808 PureView սմարթֆոնի բացառիկ հնարավորությունները թույլ են տալիս կատարել լիարժեք HD 1080 պիքսել բարձր հստակության տեսաձայնագրություններ և դիտել դրանք 4 անգամ խոշորացված ռեժիմով` առանց պատկերի որևէ որակական կորստի, տեսաձայնագրել և դիտել տեսաձայնագրությունները աշխարհում առաջին անգամ կիրառվող Nokia Rich Recording տեխնոլոգիայի միջոցով, որն ապահովում է նույն որակը, ինչ CD սկավառակով տեսաձայնագրությունը դիտելիս, ցանկացած ականջակալի միջոցով ստերեո հնչողությունը վերածել իրական հնչողության և Dolby Headphone բացառիկ տեխնոլոգիայի շնորհիվ ապահովել Dolby Digital Plus 5.1 իրական հնչողություն:

«Օրանժ Արմենիա» ընկերությունը, որը հայկական շուկայում սկսել է գործել 2009 թվականի նոյեմբերի 5-ից, Ֆրանս Տելեկոմի 100% դուստր ընկերությունն է: Օրանժը 83 տոկոս ծածկույթ է ապահովել և բջջային կապ ու համացանցի հասանելիություն՝ երկրի 500 համայնքներում (քաղաքներ և գյուղեր):--0-