USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Nokia-ն ձայնային հուշումներ է ավելացրել Nokia Maps քարտեզագրական ծառայության վեբ-տարբերակում

15.03.2012, 11:15
Nokia ընկերությունը թարմացրել է Apple iPhone և Android սմարթֆոնների համար նախատեսված Nokia Maps ծառայության վեբ-տարբերակը, որն աշխատում է բրաուզերում` անգլերեն ձայնային հուշումներ ապահովելով հետիոտների համար, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Nokia-ն ձայնային հուշումներ է ավելացրել Nokia Maps քարտեզագրական ծառայության վեբ-տարբերակում
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. Nokia ընկերությունը թարմացրել է Apple iPhone և Android սմարթֆոնների համար նախատեսված Nokia Maps ծառայության վեբ-տարբերակը, որն աշխատում է բրաուզերում` անգլերեն ձայնային հուշումներ ապահովելով հետիոտների համար, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Nokia Maps վեբ-տարբերակը, որը հասանելի է m.maps.nokia.com կայքում, առաջին անգամ ներկայացվել է 2011թ.-ի հուլիսին: Ծառայությունը թույլ է տալիս ավտոմեքենայով, հասարակական տրանսպորտով կամ ոտքով տեղաշարժվելիս կառավարել երթուղին: Քարտեզի դիտումը հնարավոր է տարբեր ռեժիմներով` արբանյակային նկարներով, ինչպես նաև սխեմաներով, որոնք կարող են տվյալներ հաղորդել հասարակական տրանսպորտի երթևեկության և խցանումների մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Կոնկրետ օպերացիոն համակարգի համար ստեղծված ծրագրի փոխարեն  վեբ-ներդիրի օգտագործումը որոշ թերություններ ունի, նշում է TechCrunch կայքը: Մասնավորապես օգտատերն ամեն անգամ էջը բացելուց հետո Nokia Maps-ից պետք է հաստատի աշխարհագրական տվյալների հասանելիության իր իրավունքը, ինչպես նաև կրկին ներբեռնի ձայնային ֆայլը, որն անհրաժեշտ է ձայնային հուշումների աշխատանքի համար:

Nokia-ի արտադրած սմարթֆոնների համար ստեղծված Nokia Maps ներդիրը մշակվում է կոնկրետ սարքի օպերացիոն համակարգի համար և չունի վեբ-տարբերակին բնորոշ շատ թերություններ: -0-