Մոսկվան iPhone է նախընտրում. «Եվրոսետ»
07.03.2014,
14:49
iPhone–ի մասնաբաժինը Մոսկվայում սմարթֆոնների շուկայի հասույթում կազմել է 32 տոկոս, մինչդեռ Ռուսաստանում այն կազմում է միջինը 21 տոկոս, ասվում է «Եվրոսետ» ընկերության հաշվետվությունում, հաղորդում է digit.ru–ն։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. iPhone–ի մասնաբաժինը Մոսկվայում սմարթֆոնների շուկայի հասույթում կազմել է 32 տոկոս, մինչդեռ Ռուսաստանում այն կազմում է միջինը 21 տոկոս, ասվում է «Եվրոսետ» ընկերության հաշվետվությունում, հաղորդում է digit.ru–ն։
«Apple–ի նկատմամբ հավատարմությունը մայրաքաղաքում մենք բացատրում ենք հետևյալ գործոններով։ Անկասկած, մոսկվացիները Ռուսաստանի մյուս բնակիչների համեմատ ավելի շատ դյուրըմբռնելիություն են դրսևորում մարկետինգային հաղորդակցությունների հարցում։ Էական դեր է խաղում միջին ամսական աշխատավարձը` Ռոսստատի տվյալներով, 2013 թվականի դեկտեմբերին դրա չափը Մոսկվայում գերազանցել է 76 հազար ռուբլին` Ռուսաստանի 39 հազար միջին աշխատավարձի դիմաց։ Մոսկվան կդառնա բարձր տեխնոլոգիական սարքերի մեկնարկի կենտրոն, որում մնում է Ռուսաստան ներկրվող նորույթների մեծ մասը»,– ասել է «Եվրոսետ» ընկերության առևտրային փոխնախագահ Վիկտոր Լուկանինը։ -0-