USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-4

Microsoft–ը պաշտոնապես ներկայացրել է ապագա Windows Phone–ը

30.07.2014, 19:45
Microsoft–ը ներկայացրել է Windows Phone 8.1 բջջային օպերացիոն համակարգի առաջին թարմացումը, որը կրում է Windows Phone 8.1 Update 1 անվանումը, և պատմել է, թե առաջիկայում ինչ նորարարություններ են սպասվում սմարթֆոնից օգտվողներին։
Microsoft–ը պաշտոնապես ներկայացրել է ապագա Windows Phone–ը

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. Microsoft–ը ներկայացրել է Windows Phone 8.1 բջջային օպերացիոն համակարգի առաջին թարմացումը, որը կրում է Windows Phone 8.1 Update 1 անվանումը, և պատմել է, թե առաջիկայում ինչ նորարարություններ են սպասվում սմարթֆոնից օգտվողներին։

Ինչպես և սպասվում էր, Update 1–ում կլինի թղթապանակների կառավարման գործառույթ։ Հնարավոր կլինի խմբավորել հավելվածների պիտակներն ու դրանց անուններ տալ։ Microsoft–ը դրանք անվանել է «Կենդանի թղթապանակներ» (Live Folders), քանի որ դրանցում թաքնված «կենդանի սալիկները» կշարունակեն թարմացվել։

Update 1–ում կներառվեն Cortana ձայնային քարտուղարի լիարժեք տարբերակը Մեծ Բրիտանիայի և Չինաստանի համար, բետա– տարբերակը` Կանադայի և Հնդկաստանի համար, ալֆա–տարբերակը` Ավստրալիայի համար։ Այսպիսով` դրանից օգտվողների թիվը զգալիորեն կմեծանա։

WP 8.1 Update 1––ում կլինի Xbox Music հավելվածի թարմացված տարբերակը։ Առավելապես ավելացած կլինի դրա արտադրողականությունը։ Xbox Music ծառայությունը ստեղծվել է 2012 թվականին և թույլ է տալիս ունկնդրել Microsoft–ի սերվերում պահվող միլիոնավոր ստեղծագործությունները։-0-