USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Microsoft-ը սմարթֆոնների համար նախատեսված երկու հայալեզու ծրագիր կներկայացնի Windows Phone Marketplace ինտերնետ-խանութում

16.03.2012, 19:11
Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչությունը շուտով սմարթֆոնների համար նախատեսված երկու հայալեզու ծրագիր կներկայացնի Windows Phone Marketplace ինտերնետ-խանութում, հայտնեց Հայաստանում Microsoft նորարարական կենտրոնի ծրագրավորման գործիքների պատասխանատու Դավիթ Քոչարյանը:
Microsoft-ը սմարթֆոնների համար նախատեսված երկու հայալեզու ծրագիր կներկայացնի Windows Phone Marketplace ինտերնետ-խանութում
ԵՐԵՎԱՆ 16 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչությունը շուտով սմարթֆոնների համար նախատեսված երկու հայալեզու ծրագիր կներկայացնի Windows Phone Marketplace ինտերնետ-խանութում, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հայաստանում Microsoft նորարարական կենտրոնի ծրագրավորման գործիքների պատասխանատու Դավիթ Քոչարյանը:

««Armenian browser» ծրագիրը թույլ կտա հայ օգտատերերին հանգիստ դիտել հայալեզու կայքերը, ինչը մյուս բրաուզերների դեպքում անհնար էր, իսկ «Armenian keyboard» ծրագիրը թույլ կտա հայերեն լեզվով տեքստային հաղորդագրություններ հավաքել, այնուհետև դրանք ուղարկել էլեկտրոնային հասցեին կամ sms-ի տեսքով»,- ասաց Քոչարյանը:

Ըստ նրա, նախագիծը մշակվել է մեկ ամսվա ընթացքում Հայաստանում Microsoft նորարարական կենտրոնի Nokia ընկերության հետ համատեղ:

«Մենք շատ խանութների հետ ենք համագործակցում, որտեղ սմարթֆոններ են վաճառում, և համաձայնագիր ունենք, որպեսզի իրենց տեխնիկական բաժիններում բոլոր ցանկացողները կարողանան տեղադրել այդ ծրագրերը»,- նշեց նա:

Ըստ Քոչարյանի, ծրագրերը հասանելի են բոլոր սմարթֆոնների համար:

«Հայաստանի խանութներում ծրագրերն անվճար են տեղադրվում, և մենք նախատեսում ենք, որ արդեն 10 օրից ծրագիրը նաև բաց հասանելիությամբ ներկայացվի Windows Phone Marketplace-ում»,- ընդգծեց նա:

Microsoft կորպորացիան համագործակցում է Հայաստանի հետ 2007 թվականի հունվարի 30-ին Էդինբուրգում (Շոտլանդիա) ստորագրված համաձայնագրի շրջանակներում, որին համապատասխան, Microsoft-ը Հայաստանում իրագործում է մի շարք ներդրումային, կրթական և նորարարական ծրագրեր, որոնց թվում է նաև Microsoft նորարարական կենտրոնի բացումը: -0-