USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Microsoft-ը նոր Nokia հեռախոս է ներկայացրել, որն ընդամենը 19 եվրո արժե

12.08.2014, 14:26
Microsoft ամերիկյան կորպորացիան ներկայացրել է Nokia 130 հեռախոսը, որի բազային գինը ընդամենը 19 եվրո է: Այս մասին նշվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:
Microsoft-ը նոր Nokia հեռախոս է ներկայացրել, որն ընդամենը 19 եվրո արժե
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Microsoft ամերիկյան կորպորացիան ներկայացրել է Nokia 130 հեռախոսը, որի բազային գինը ընդամենը 19 եվրո է: Այս մասին նշվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:

Ռուսաստանում, ինչպես նաև Չինաստանում, Եգիպտոսում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Քենիայում, Նիգերիայում, Պակիստանում, Վիետնամում և Ֆիլիպիններում վաճառքների սկիզբը նախատեսված է այս տարվա 3-րդ եռամսյակում:

«Nokia 130 հեռախոսն կատարյալ սարք է ինչպես բջջային հեռախոսների աշխարհի նորեկների համար, այնպես էլ նրանց համար, ում անհրաժեշտ է ապահով մեկ այլ սարք՝ ի լրումն սմարթֆոնի», - նշվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է ԻՆՏԵՐՖԱՔՍ-ը:

Այս մոդելն ունի գունավոր 4.6 սմ էկրան, FM ռադիո, MP3 նվագարկիչ, ներկառուցված տեսափլեյեր և լապտեր, հասանելի կլինեն 1 կամ 2 SIM քարտերով տարբերակները։ Միևնույն ժամանակ հեռախոսը չի ունենա համացանցին հասանելիություն։ Սարքը կաշխատի Series 30+ օպերացիոն համակարգով։

«Մատչելի բջջային հեռախոսների պահանջարկն աճում է, և Microsoft կորպորացիան շարունակում է ներդնել առաջատար նորարարական տեխնոլոգիաները բոլոր գնային հատվածում», - նշում է Microsoft-ի հեռախոսների ստորաբաժանման փոխնախագահ Ջո Հարլոուն: «Աշխարհում մոտ 1 մլրդ մարդ դեռ հեռախոս չունի, միաժամանակ ավելի զարգացած երկրներում աճում է հուսալի պահեստային սարքի պահանջարկը»:

Ամեն տարի աշխարհում ամենացածր գնային հատվածում (35 դոլարից պակաս) վաճառվում է ավելի քան 300 մլն սարք, նշվում է Microsoft-ի մամուլի հաղորդագրության մեջ: -0-