USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Իլոն Մասկը պատրաստվում է ստեղծել ռոբոտների բանակ

26.03.2025, 13:43
Մասկը պատրաստվում է ստեղծել ռոբոտների բանակ
Իլոն Մասկը պատրաստվում է ստեղծել ռոբոտների բանակ

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/ԱՌԿԱ/․ Tesla կորպորացիայի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է մինչև 2025 թվականի վերջը 5 հազար Optimus ռոբոտ արտադրելու պլանների մասին։

Մասկը Tesla-ի եռամսյակային արդյունքների ներկայացման ժամանակ նշել է, որ մեծ ձեռքբերում կհամարի, եթե Tesla-ն իրացնի նախատեսված 10 հազար նմուշների կեսը։ Միաժամանակ նա հավելել է, որ նույնիսկ 5 հազար ռոբոտը հռոմեական լեգեոնի չափ է, որը տարբեր ժամանակներում կարող էր ընդգրկել երկուից մինչև 10 հազար զինվոր, գրում է Gazeta.ru-ն։

«Կարծում եմ, որ մենք բառացիորեն կկառուցենք լեգեոն. առնվազն ռոբոտների մեկ լեգեոն այս տարի, իսկ հետո գուցե 10 լեգեոն հաջորդ տարի», - ասել է Մասկը։

Նա նշել է, որ ռոբոտների արտադրությունը Tesla-ի համար գործունեության բոլորովին նոր ուղղություն է, ինչի կապակցությամբ ընկերությունն անխուսափելիորեն բախվում է սխալների հետ։ Այնուամենայնիվ, նա այս ռոբոտներն անվանել է Tesla-ի ամենահեռանկարային ակտիվը՝ ընդգծելով, որ դժվար է գերագնահատել խելացի մարդանման ռոբոտների ստեղծման կարևորությունը, որոնք ունակ են ընկալել շրջակա միջավայրը և կատարել հանձնարարված խնդիրները:

Մարտի 15-ին Մասկը հայտնել է, որ Tesla-ի արտադրած Optimus ռոբոտով տիեզերանավը Մարս կթռչի 2026 թվականի վերջին։ Նրա խոսքով, եթե այս թռիչքը հաջող լինի, ապա կարմիր մոլորակի վրա մարդկանց վայրէջքը կարող է սկսվել արդեն 2029-2031 թվականներին։ Նախկինում Ռուսաստանը Մասկին առաջարկել էր միասին տիեզերագնացներ ուղարկել Մարս։