USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

HP–ն կատարել է խոստումը. ընկերությունը սպառողին 100 դոլարից ոչ թանկ պլանշետ է առաջարկում

27.11.2014, 18:12
Անհատական համակարգիչներ արտադրող աշխարհում մեծությամբ երկրորդ ընկերությունը` Hewlett-Packard–ը, կատարել է Microsoft–ին տված խոստումը` սպառողին առաջարկել 100 դոլարից ոչ թանկ Windows-պլանշետ։ Նորույթի գինը չի գերազանցում այդ շեմը. պլանշետը կազմում է 99.99 դոլար, հաղորդում է cnews.ru–ն։
HP–ն կատարել է խոստումը.  ընկերությունը սպառողին 100 դոլարից ոչ թանկ պլանշետ է առաջարկում
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  Անհատական համակարգիչներ արտադրող աշխարհում մեծությամբ երկրորդ ընկերությունը` Hewlett-Packard–ը, կատարել է Microsoft–ին տված խոստումը` սպառողին առաջարկել 100 դոլարից ոչ թանկ Windows-պլանշետ։ Նորույթի գինը չի գերազանցում այդ շեմը. պլանշետը կազմում է 99.99 դոլար, հաղորդում է cnews.ru–ն։

HP Stream 7–ն ունի 7 դյույմանոց էկրան։ Թողունակությունը` 1280 x 800 պիքսել։ Պրոցեսորի մոդելը 1.8 ԳՀց հաճախականությամբ և Intel HD Graphics գրաֆիկական ներկառուցված վերահսկիչով 4–միջուկանի Intel Atom Z3735G–ն է։

Օպերատիվ հիշողության ծավալը կազմում է 1 ԳԲ։ HP Stream 7–ն ունի 32 ԳԲ կուտակիչ, ինչպես նաև microSD հիշողության քարտի հնարավորություն։

Սարքը զինված է Micro-USB լարով և ականջակալների միացման բնիկով։ Այն ունի Wi-Fi 802.11b/g/n հնարավորություն, զինված է առաջնային և հետին խցիկներով։ Կշռում է 363 գրամ։

HP Stream 7–ը զինված է 3000 մԱժ տարողության մարտկոցով։ Ապահովում է մինչև 8 ժամ աշխատանք։

Սարքն ունի Windows 8.1 և OneDrive պահոցում 1 ՏԲ տարածքով Office 365 Personal  բաժանորդագրում (նույնպես մեկ տարով)։ Office 365 Personal–ի բաժանորդագրման արժեքը հետագայում կկազմի տարեկան 70 դոլար։  

Առայժմ HP Stream 7 կարելի է գնել միայն ԱՄՆ–ում։ Թե երբ կհայտնի պլանշետն այլ երկրներում, հայտնի չէ։

Բացի HP Stream 7–ից, ԱՄՆ–ում 99.99 դոլարով կարելի է գնել Toshiba Encore Mini պլանշետ։ Բայց դա 20 տոկոսով զեղչված գին է։

Toshiba Encore Mini–ն ունի նույն էկրանն ու պրոցեսորը, ինչ HP Stream 7–ը։ Այն մի փոքր ավելի մեծ է։ Աշխատանքի ժամանակը կազմում է մինչև 7.3 ժամ։ -0-