USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Google–ը ավելի քան 1 մլրդ դոլար կներդնի 180 արբանյակ արձակելու համար

02.06.2014, 13:12
Google կորպորացիան նախատեսում է ավելի քան 1 մլրդ դոլար ներդնել 180 արբանյակ արձակելու համար, որոնք համացանցով կապահովեն աշխարհի հեռավոր բնակավայրերը, հաղորդում է The Wall Street Journal–ը` հղում անելով նախագծին ծանոթ աղբյուրին։ Կորպորացիայում հրաժարվել են մեկնաբանել նախագիծը, հաղորդում է Փրայմ գործակալությունը։  
Google–ը ավելի քան 1 մլրդ դոլար կներդնի 180 արբանյակ արձակելու համար

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. Google կորպորացիան նախատեսում է ավելի քան 1 մլրդ դոլար ներդնել 180 արբանյակ արձակելու համար, որոնք համացանցով կապահովեն աշխարհի հեռավոր բնակավայրերը, հաղորդում է The Wall Street Journal–ը` հղում անելով նախագծին ծանոթ աղբյուրին։

Կորպորացիայում հրաժարվել են մեկնաբանել նախագիծը, հաղորդում է Փրայմ գործակալությունը։  
Ըստ հրատարակության տվյալների` արբանյակները կարձակվեն երկրագնդին մոտ գտնվող ուղեծրում։ Նախագծի աշխատանքը կիրականացնի O3b Networks ընկերության հիմնադիր Գրեգ Ուայլերը և Space Systems/Loral LLC ընկերության ինժեներները։

Ավելի վաղ Google–ը ձեռք է բերել Titan Aerospace ընկերությունը, որը զբաղվում է արևային էներգիայով աշխատող անօդաչու սարքերի մշակմամբ։ Գործարքի շնորհիվ` Google–ը նախատեսում է համացանցով ապահովել զարգացող երկրները, որտեղ ծառայությունը բավարար կերպով տարածված չէ։

Titan Aerospace–ը պետք է համալրի Google - Project Loon սեփական նախագիծը, որի շրջանակներում ամերիկյան կորպորացիան օդապարիկների համակարգ է ստեղծում Երկրագնդի հեռավոր շրջանների բնակիչներին ինտերնետ–ազդակներ տրամադրելու համար։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Facebook–ը ցանկանում էր գնել Titan Aerospace թիմը, որը գործում է Նյու Մեքսիկոյում, սակայն դրա փոխարեն խոշորագույն սոցիալական ցանցը պայմանավորվեց բրիտանական ընկերություն գնելու մասին։–0–