USD
372.59
EUR
438.2
RUB
4.9652
GEL
138.47
2026 թ. ապրիլի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Աշխարհի ամենապաշտպանված սմարթֆոնը պատրաստ է

20.09.2012, 12:31
Պաշտպանված բջջային համակարգիչների շվեդական արտադրող Handheld Group-ը ներկայացրել է «գերպաշտպանված» Nautiz X1 սմարթֆոնը, որի մեջ չի կարող ջուր և փոշի լցվել, ինչպես նաև այն կարող է դիմանալ չափազանց բարձր ու ցածր ջերմաստիճանին, չի վնասվում ընկնելու դեպքում, հաղորդում է cnews.ru-ն:
Աշխարհի ամենապաշտպանված սմարթֆոնը պատրաստ է
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Պաշտպանված բջջային համակարգիչների շվեդական արտադրող Handheld Group-ը ներկայացրել է «գերպաշտպանված» Nautiz X1 սմարթֆոնը, որի մեջ չի կարող ջուր և փոշի լցվել, ինչպես նաև այն կարող է դիմանալ չափազանց բարձր ու ցածր ջերմաստիճանին, չի վնասվում ընկնելու դեպքում, հաղորդում է cnews.ru-ն:

Nautiz X1-ը համապատասխանում է IP67 պաշտպանության ստանդարտին, ինչը նշանակում է, որ սարքը լիովին պաշտպանված է ջրի և փոշու ներթափանցումից, մեկ մետր խորությամբ ջրում մոտ 30 րոպե մնալուց հետո սարքը չի խափանվում:

Բացի այդ, սմարթֆոնը համապատասխանում է ամերիկյան MIL-STD-810G ստանդարտին, ինչը նշանակում է, որ կայուն է խոնավության, ընկնելու և էքստրեմալ ջերմաստիճանների նկատմամբ: Այն շարունակում է աշխատել -20-ից +60 աստիճան ջերմաստիճանի պայմաններում, աշխատանքը չի խափանվում նաև 1,22մ բարձրությունից 26 անգամ ընկնելուց հետո:-0-