USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Apple-ը նոր iPhone-ի կորպուսն ալյումինի ամբողջական թիթեղից կպատրաստի. ԶԼՄ

10.04.2012, 14:39
Apple ընկերությունն iPhone-ի նոր մոդելը կպատրաստի մինչև չորս դյույմ մեծացրած էկրանով և ալյումինիումի ամբողջական թիթեղի կորպուսով, հայտնել է AppleInsider կայքը՝ հղում անելով Topeka Capital ընկերության վերլուծաբան Բրայան Ուայթին (Brian J. White):
Apple-ը նոր iPhone-ի կորպուսն ալյումինի ամբողջական թիթեղից կպատրաստի. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/.  Apple ընկերությունն iPhone-ի նոր մոդելը կպատրաստի մինչև չորս դյույմ մեծացրած էկրանով և ալյումինիումի ամբողջական թիթեղի կորպուսով, հայտնել է AppleInsider կայքը՝ հղում անելով Topeka Capital ընկերության վերլուծաբան Բրայան Ուայթին (Brian J. White):

Այսպիսի եզրահանգում է արել Ուայթը Չինաստանի և Թայվանի գործարանների այցելությունների արդյունքներով: Վերլուծաբանը կարծում է, որ արտադրողները պատրաստվում են վեցերորդ սերնդի iPhone-ի որոշ դետալների թողարկմանն արդեն հունիսին, իսկ սարքի մուտքը շուկա ծրագրված է աշնանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Գլխավոր ինտրիգը նոր iPhone-ի չափերի փոփոխությունն է: Ներկա պահին բոլոր սերունդների սմարթֆոնների թողարկված մոդելներն ունեն 3,5 դյույմ անկյունագիծ: Թեև iPhone 4S-ի հոկտեմբերյան գովազդից առաջ որոշ ոչ պաշտոնական աղբյուրներ ենթադրում էին, որ սարքը կունենա 4-դյույմանոց էկրան, արտաքինից այդ մոդելը գրեթե կրկնօրինակն էր իր նախորդի՝ iPhone 4-ի:

Ուայթը գրում է, որ այս տարի iPhone-ը, այնուամենայնիվ, կունենա 4-դյույմանոց էկրան: Շատերը համաձայնում են այսպիսի կանխատեսման հետ, ուրիշներն էլ պնդում, որ էկրանի անկյունագիծը կմնա անփոփոխ: -0-