USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

Apple-ի նոր iPhone-ի թողարկումը հնարավոր է սեպտեմբեր-հոկտեմբերին. ԶԼՄ

21.02.2012, 12:40
Apple ընկերությունն իր հանրաճանաչ iPhone սմարթֆոնի վեցերերորդ սերնդի մոդելը կներկայացնեի այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին, հայտնում է AppleInsider կայքը՝ հղում անելով ճապոնական Macotakara բլոգին, որը նախկինում արդեն հստակ տեղեկություններ է հրապարակել ընկերության ծրագրերի մասին:
Apple-ի նոր iPhone-ի թողարկումը հնարավոր է սեպտեմբեր-հոկտեմբերին. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. Apple ընկերությունն իր հանրաճանաչ iPhone սմարթֆոնի վեցերերորդ սերնդի մոդելը կներկայացնեի այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին, հայտնում է AppleInsider կայքը՝ հղում անելով ճապոնական Macotakara բլոգին, որը նախկինում արդեն հստակ տեղեկություններ է հրապարակել ընկերության ծրագրերի մասին:

iPhone 4S տարբերակը շուկա հանվեց 2011 թվականի հոկտեմբերին: Այդ մոդելը թույլ տվեց Apple-ին նոր ռեկորդ սահմանել՝ եռամսյակի ընթացքում վաճառելով ավելի քան 37 միլիոն սարք, ինչն առաջատար դարձրեց ընկերությանը սմարթֆոնների արտադրողների շարքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Այսպիսով, եթե Macotakara-ի տեղեկությունը հավաստի է, ապա Apple-ի սմարթֆոնների նորացված մոդելների թողարկման տարբերությունը մոտ մեկ տարի կկազմի: Բլոգի հեղինակների խոսքով՝ նոր iPhone-ների թողարկման այսպիսի հաճախականությունը կպահպանվի նաև հետագայում:

Քանի որ iPhone 4S-ը դարձավ 2010 թվականի թողարկված iPhone 4-ի միայն արդիականացված տարբերակը, վերլուծաբանները ենթադրում են, որ Apple-ի հաջորդ սմարթֆոնն ամբողջությամբ վերափոխված կլինի, մասնավորապես, նոր դիզայն կունենա:

2007 թվականին առաջին սերնդի iPhone-ի հայտնվելու պահից Apple ընկերությունը վաճառել է այսօրինակ ավելի քան 183 միլիոն սարք: -0-