USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Samsung–ը սմարթֆոնի և Galaxy S4 Zoom խցիկի հիբրիդ է ներկայացրել

13.06.2013, 14:12
Samsung հարավկորեական ընկերությունը ներկայացրել է Galaxy S4 Zoom սարքը` սմարթֆոնի և տասն անգամ օպտիկական զում ունեցող ֆոտոխցիկի հիբրիդը, գրում է digit.ru –ն` ներկայացնելով Samsung–ի հաղորդագրությունը։
Samsung–ը սմարթֆոնի և Galaxy S4 Zoom խցիկի հիբրիդ է ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. Samsung հարավկորեական ընկերությունը ներկայացրել է Galaxy S4 Zoom սարքը` սմարթֆոնի և տասն անգամ օպտիկական զում ունեցող ֆոտոխցիկի հիբրիդը, գրում է digit.ru –ն` ներկայացնելով Samsung–ի հաղորդագրությունը։

Սարքի առանձնահատկությունը 16–մեգապիքսելանոց հիմնական խցիկն է օպտիկական տասնակի զումով։ Այն լրացնում է 2–մեգապիքսելանոց ճակատային խցիկը։ Արդյունքում Galaxy S4 Zoom–ը կարող է միաժամանակ կատարել կոմպակտ ֆոտոխցիկի և սմարթֆոնի գործառույթներ։ Հիշեցնենք, որ Samsung–ն արդեն օգտագործողին առաջարկում է Android պլատֆորմով Galaxy Camera պորտատիվ խցիկը` 21-ակի օպտիկական զումով, 4,8-դյույմանոց էկրանով, ինչպես նաև Wi-Fi և 3G կապի մոդուլներով։

Galaxy S4 Zoom–ը մի շարք յուրօրինակ գործառույթներ ունի, օրինակ, զանգի ժամանակ պտտելով օբյեկտիվի շրջանակը` օգտագործողը կարող է լուսանկարել` չընդհատելով խոսակցությունը, և ուղարկել այն զրուցակցին։ Սարքում ներկառուցված է պատկերման օպտիկական կայունացուցիչ։ Բացի այդ, դրանում հասանելի է կադրերի մշակման գործառույթներով սմարթ–ռեժիմը։

Galaxy S4 Zoom–ն իր չափերով (125,5×63,5×15 մմ, 208 գրամ) գրեթե կրկնակի հաստ է և 80 գրամով ծանր է Galaxy S4 ֆլագմանից, սակայն ավելի բարակ և 92 գրամով թեթև է Galaxy Camera ֆոտոխցիկից։  Samsung–ն առայժմ չի հրապարակում սարքի արժեքն ու մուտքը շուկա, սակայն Hi-Tech Mail.Ru–ի վերլուծաբանների տվյալներով` սմարթֆոնը Ռուսաստանում կհայտնվի հուլիսին` մոտ 20 հազար ռուբլի գնով։ -0-