USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Մեդվեդևը հայկական ArmTab և ArmPhone ունի

21.05.2014, 11:36
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին  տված հարցազրույցում հաստատել է, որ հայ գործընկերներն իրեն նվիրել են ArmPhone և ArmTab։
Մեդվեդևը հայկական ArmTab և ArmPhone ունի

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին  տված հարցազրույցում հաստատել է, որ հայ գործընկերներն իրեն նվիրել են ArmPhone և ArmTab։

Միաժամանակ Մեդվեդևը ճիշտ չի համարում հրաժարվել ամերիկյան սարքավորումներից ԱՄՆ–ի հետ հարաբերությունների սրման ֆոնին։

«Ի՞նչ կապ ունեն Ամերիկայի հետ մեր այսօրվա տարաձայնությունները Iphone–ի հետ։ Եկեք այդ դեպքում հրաժարվենք բոլոր արտասահմանյան իրերից, և ի՞նչ կլինի մեզ հետ։ Հյուսիսային Կորեա՞, դա մեր ուղին չէ։ Ավելին, ես կարծում եմ, որ ոչ մենք, ոչ ամերիկացիները և ոչ էլ եվրոպացիները չպետք է ոչնչից հրաժարվենք։ Ամերիկացիներին Apple–ի արտադրանքից հրաժարվելու միջոցով վնասելը ծիծաղելի է», – ասել է Մեդվեդևը։

Մեդվեդևը, ով հայտնի է տեխնիկայի նկատմամբ սիրով, պատմել է, որ ունի երկու աշխատանքային պլանշետ, որոնցում խաղեր չկան։ «Ոչ մի խաղ չկա։ Ունեմ երկու պետական պլանշետ։ Պլանշետներից մեկում կառավարության նիստի հետ կապված փաստաթղթերն են, մյուսում` իմ մասնակցած միջոցառումների մասին նյութերը», – նշել է ՌԴ վարչապետը։

ՌԴ կառավարության ղեկավարը նաև ռուսական արտադրանք ունի։ Նախորդ տարվա վերջին «Ռոստեխ»–ի ղեկավար Սերգեյ Չեմեզովը Մեդվեդևին նվիրեց նոր ռուսական յոտոֆոն, որը սմարթֆոն է` հեղուկ բյուրեղային էկրանով։

ArmTab և սմարթֆոն արտադրող հայկական ArmPhone Technology and Science Dynamics Inc. ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականի հոկտեմբերի 11-ին և զբաղվում է հայկական առաջին դյուրակիր համակարգիչների՝ պլանշետների արտադրությամբ: Արտադրության շրջանակում արդեն կան անդրոիդ համակարգով փորձնական հավաքված պլանշետ (Armtab) և առաջին հայկական հեռախոս (Armphone): Պլանշետի ծրագրային և սարքային ապահովման դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը` ԱՄՆ-ում և Հոնկոնգում: Հայկական պլանշետների արտադրության մեջ նախնական ներդրումները կկազմեն 6–6,5 մլն դոլար, արտադրությունը նախատեսվում է սկսել մայիսի վերջին։–0–