USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-3

HP-ն Android համակարգով ԱՀ-ների վաճառք է սկսել

31.07.2013, 14:54
Hewlett-Packard ընկերությունը մեկնարկել է 2013 թվականի մայիսին ներկայացված HP SlateBook x2 անհատական համակարգչի վաճառքը։ Այն ունի նոութբուքի ֆորմ-ֆակտոր` ամբողջական ստեղնաշարով ու առանձնացող էկրան-պլանշետով, SlateBook x2-ը զինված է 4-միջուկանի Nvidia Tegra ARM-պրոցեսորով` 1.8 ԳՀց հաճախականությամբ և աշխատում է Android 4.2 Jelly Bean օպերացիոն համակարգով:
HP-ն Android համակարգով ԱՀ-ների վաճառք է սկսել
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/.  Hewlett-Packard ընկերությունը մեկնարկել է 2013 թվականի մայիսին ներկայացված HP SlateBook x2 անհատական համակարգչի վաճառքը։ Այն ունի նոութբուքի ֆորմ-ֆակտոր` ամբողջական ստեղնաշարով ու առանձնացող էկրան-պլանշետով, SlateBook x2-ը զինված է 4-միջուկանի Nvidia Tegra ARM-պրոցեսորով` 1.8 ԳՀց հաճախականությամբ և աշխատում է Android 4.2 Jelly Bean օպերացիոն համակարգով:

Պաշտոնական կայքում սարքը մի շարքում է Split x2–ի և Envy x2-ի հետ, որոնք նույնպես առանձնացվող էկրանով հիբրիդի ֆորմ-ֆակտորով են պատրաստված, բայց աշխատում են Windows 8-ով: Արտադրողն այդ սարքերի պարամետրերը համեմատում է միասնական աղյուսակի համակարգերի հետ, չնայած ճարտարապետությունների և պլատֆորմների տարբերությանը, հաղորդում է cnews.ru-ն:

SlateBook x2-ը զինված է1920 x 1200 պիքսել թողունակության 10.1-դյույմանոց էկրանով, 2 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, 16 ԳԲ տարողունակության ներկառուցված ֆլեշ-հիշողությամբ, հիշողության քարտերի սլոթով, Bluetooth и 802.11b/g/n հնարավորությամբ, վեբ-տեսախցիկով և DTS Sound+  աուդիոհամակարգով: Առկա է մեկ  USB 2.0, մեկ HDMI և բնիկ ականջակալների ու միկրոֆոնի միացման համար: Որպես գրաֆիկա հանդես է գալիս Intel HD Graphics 4000` չնայած Nvidia-ի օգտագործվող պրոցեսորին:

Համակարգիչը կոմպլեկտավորվում է երկու մարտկոցով` մեկը ստեղնաշարային հատվածում է, երկրորդը` էկրանի: Ավտոնոմ աշխատանքի ժամանակը հավաքված վիճակում /ստեղնաշար և էկրան/ կազմում է մինչև 8 ժամ, միայն էկրան-պլանշետինը` մինչև 10 ժամ:

HP SlateBook x2-ի գինն ԱՄՆ-ում կազմում է 479 դոլար: Բացի ԱՄՆ-ից, նորույթը հայտնվել է Ճապոնիայում: Համակարգչի վաճառքները սկսվել են ծրագրված ժամկետից շուտ: Ի սկզբանե Hewlett-Packard-ը մտադիր էր սարքը վաճառքի դնել 2013 թվականի օգոստոսին: -0-