USD
377.16
EUR
432.19
RUB
4.6283
GEL
139.82
2026 թ. ապրիլի 1, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

Կփոփոխվի էլեկտրամոբիլի շարժիչի հզորության հաշվարկման կարգը. ՆԳՆ (ՎԻԴԵՈ)

Այսօր, 10:19
Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության որոշումը, որով փոփոխվել է էլեկտրամոբիլի շարժիչի հզորությունը հաշվելու կարգը. ՎԻԴԵՈ
Կփոփոխվի էլեկտրամոբիլի շարժիչի հզորության հաշվարկման կարգը. ՆԳՆ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլ․/ԱՌԿԱ/․ Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության որոշումը, որով փոփոխվել է էլեկտրամոբիլի շարժիչի հզորությունը հաշվելու կարգը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

«Եթե մեքենան արդեն ունի էլեկտրոնային անձնագիր, ապա գույքահարկը հաշվելիս կօգտագործվի այնտեղ նշված տեղեկատվությունը, իսկ դրա բացակայության դեպքում հաշվարկը կարվի նոր կարգով», - Facebook-ի իր էջում տարածած տեսանյութում ասել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ մինչև 250 ձիաուժը ներառյալ հզորության դեպքում թիվը բաժանվում է 1․5-ի, 251 և բարձր ձիաուժ հզորության դեպքում՝ հաշվարկը կատարվում է 2 մասով։ Առաջին 250 ձիաուժը բաժանվում է 1․5-ի, իսկ մնացած մասը՝ 2․5-ի։ Հետո ստացված արդյունքները գումարվում են։

Նշենք, որ ՀՀ կառավարությունը սույն թվականի մարտի 5-ի նիստում հաստատել է էլեկտրոմոբիլների գույքահարկի հաշվարկման ժամանակ կիրառվող շարժիչի հզորության հաշվարկման մեթոդաբանության փոփոխությունը։