USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+8

ՀՀ-ում AI վիրտուալ ինստիտուտ կստեղծվի' Amazon Web Services և Mistral AI ընկերությունների հետ համագործակցությամբ

29.10.2025, 21:08
Հայրապետյանը նշել է, որ այն նպատակ ունի խրախուսել ԱԲ ոլորտում հետազոտողներին և ստարտափներին, ինչպես նաև գիտահետազոտական կրթական ինստիտուտներին

ՀՀ-ում AI վիրտուալ ինստիտուտ կստեղծվի' Amazon Web Services և Mistral AI ընկերությունների հետ համագործակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/.ԱԲ վիրտուալ ինստիտուտի համատեքստում համագործակցում ենք Amazon Web Services և Mistral AI ընկերությունների հետ և արդեն իսկ մշակվել է դիմելու կարգը, որը առաջիկայում կշրջանառվի։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

Հայրապետյանը նշել է, որ այն վիրտուալ հարթակ է և նպատակ ունի խրախուսել ԱԲ ոլորտում հետազոտողներին և ստարտափներին, ինչպես նաև գիտահետազոտական կրթական ինստիտուտներին, ԲՈՒՀ-երին։

«Մենք մի շարք գործիքներ ենք պատրաստվում տրամադրել՝ հաշվողական ռեսուրսներից մինչև նրանց պրոդուկտների առաջխաղացում Market-place-ով ։ Տարատեսակ հաշվողական ռեսուրսներ մենք դրամաշնորհի տեսքով տալու ենք․ ոչ թե գումար ենք ֆինանսավորելու, այլ հենց ռեսուրսներ ենք տրամադրելու, որոնք անհասանելի են իրենց համար, ինչպես նաև պատրաստի արհեստական բանականության ալգորիթմերով առկա Mistral AI ի լուծումներն ենք տրամադրելու, որոնք մեծապես նպաստելու են, որպեսզի իրենք կարողանան որակյալ լուծումներ ստանալ այս ոլորտում», - հայտնեց նախարարը։

Հայրապետյանը հայտնել է, որ նախատեսվում է 2026թ.- ին թվայնացման համար հատկացվող բյուջեի շրջանակում մեծ ծավալի ներդրում կատարվել հենց վիրտուալ ինստիուտի միջոցով այս ոլորտի զարգացման համար։

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ շուրջ 55 հազար ինժեներ-ծրագրավորողներ ներգրավված են տեխնոլոգիական ոլորտում և իրենց նպատակն է խրախուսել, որ հնարավորինս մեծանա հատկապես արհեստական բանականության ոլորտում գործունեություն իրականացնող կամ ԱԲ նորարարությամբ զբաղվող ինժեներների կամ ծրագրավորողների քանակը։