USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանում կստեղծվի անձնական տվյալների պաշտպանության անկախ լիազոր մարմին

31.10.2025, 18:56
Անձնական տվյալների պաշտպանության նոր անկախ լիազոր մարմին կստեղծվի
  Հայաստանում կստեղծվի անձնական տվյալների պաշտպանության անկախ լիազոր մարմին

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/.   Հայաստանում կստեղծվի անձնական տվյալների պաշտպանության անկախ լիազոր մարմին։

Սրբուհի Գալյանը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել Արդարադատության նախարարության կողմից մշակված Անձնական տվյալների պաշտպանության նոր անկախ լիազոր մարմնի ստեղծման հայեցակարգը և դրա իրականացումն ապահովող պլանավորված և իրականացվող քայլերը։

Նշվում է, որ Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի համար առաջարկվում է սահմանել կոլեգիալ ղեկավարում՝ 3 անդամից բաղկացած հանձնաժողովի տեսքով։

Հանձնաժողովին կվերապահվեն վարույթ իրականացնող, միջամտող, խորհրդատվական լիազորությունները։

Նախատեսվում է տվյալների մշակում նախատեսող օրենսդրական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքների պարտադիր տրամադրման լիազորություն։

Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի անդամներից, գլխավոր քարտուղարից և քարտուղարի տեղակալից բացի անհրաժեշտ է առնվազն երեք կառուցվածքային մասնագիտացված ստորաբաժանում, ինչպես նաև օժանդակող անձնակազմ։

Անհրաժեշտ է նաև հանձնաժողովին ապահովել սեփական գույքով և առանձին բյուջետային ֆինանսավորմամբ։

Հանձնաժողովի անդամների ընտրությունը, ռեսուրսների տրամադրումը, ինչպես նաև օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակումը նախատեսվում է ավարտին հասցնել 2027թ. 1-ին եռամսյակում։