USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Ֆրանսիայում մինչև 15 տարեկան երեխաներին կարգելվի օգտվել սոցցանցերից

Այսօր, 16:16
Ֆրանսիան շուտով կմիանա Ավստրալիային երեխաների համար սոցիալական ցանցերի արգելքի մասին իր օրենքով
Ֆրանսիայում մինչև 15 տարեկան երեխաներին կարգելվի օգտվել սոցցանցերից

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Ֆրանսիան շուտով կմիանա Ավստրալիային երեխաների համար սոցիալական ցանցերի արգելքի մասին իր օրենքով։ Ինչպես հայտնում է ixbt.com-ը, ֆրանսիացի խորհրդարանականներն արդեն ընդունել են համապատասխան օրինագիծը։

Խոսքը մինչև 15 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործման արգելքի մասին է։ Հիշեցնենք, որ Ավստրալիայում արգելքը գործում է մինչև 16 տարեկանների համար։

Ազգային ժողովն օրինագծի տեքստն ընդունել է 130 կողմ և 21 դեմ ձայներով։ Այնուհետև օրինագիծը կուղարկվի Սենատ, որից հետո ուժի մեջ կմտնի։ Երկրի նախագահ Էմանուել Մակրոնը նախկինում աջակցել էր այս նախաձեռնությանը։

Այժմ իշխանությունները ցանկանում են, որ արգելքն ուժի մեջ մտնի հաջորդ ուսումնական տարվա սկզբին, այսինքն՝ սեպտեմբերի 1-ին։ Դրանից հետո հարթակները ժամանակ կունենան մինչև տարվա վերջ՝ համապատասխան հաշիվները ապաակտիվացնելու համար։

Ինչպես Ավստրալիայի դեպքում, Ֆրանսիայում ևս համարում են, որ սոցցանցերը բացասաբար են անդրադառնում դեռահասների հոգեկան վիճակի վրա, իսկ այդ հարթակներին տիրապետող ընկերություններն իրենց ալգորիթմներով միայն սրում են իրավիճակը։

Ընդ որում, սոցցանցերի շարքին հաճախ դասում են նույն YouTube-ը, որն իր կառուցվածքով բավականին հեռու է պայմանական X-ից և նույնիսկ ըստ էության ավելի մոտ կանգնած TikTok-ից։ Թե որ հարթակներն են Ֆրանսիայում դասակարգվում որպես սոցիցանցեր, չի հստակեցվում։