USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանը թվային հեռարձակման կանցնի 2015 թվականի հունիսի 1–ին

27.02.2014, 19:26
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում սահմանել է թվային հեռարձակման անցնելու ամսաթիվը` 2015 թվականի հունիսի 1–ը։
Հայաստանը թվային հեռարձակման կանցնի 2015 թվականի հունիսի 1–ին

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում սահմանել է թվային հեռարձակման անցնելու ամսաթիվը` 2015 թվականի հունիսի 1–ը։

Որոշման համաձայն` մինչև այդ պահը Հայաստանում պետք է ավարտվի թվային հեռարձակման վերգետնյա համակարգի ներդրման գործընթացը, և 2015 թվականի հունիսի 1–ից սկսվի թվային հեռարձակման եվրոպական ընդհանուր չափանիշի անցնելը։

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի` 2010 թվականին ընդունած լրացումներին համապատասխան, տասնութ հեռուստաալիքների թվային հեռարձակմանն անցնելը նախատեսվում էր իրականացնել մինչև 2015 թվականի հուլիսի 20–ը։ Թվային հեռարձակման անցնելու ավելի վաղ ամսաթիվը 2015 թվականի հունվարի 1–ն էր, հայտնում է telecom.arka.am հեռահաղորդակցական  պորտալը։ -0-