USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանում չկան հատուկ պայմաններ start-up-երի համար. AdBook

31.01.2012, 17:20
Հայաստանում չկա որևէ հատուկ պայման կամ արտոնություն ՏՏ start-up-երի համար, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտարարել է AdBook.am կոնտեքստային գովազի ցանցի տնօրեն Ժիրայր Թերզյանը:
Հայաստանում չկան հատուկ պայմաններ start-up-երի համար. AdBook

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում չկա որևէ հատուկ պայման կամ արտոնություն ՏՏ start-up-երի համար, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտարարել է AdBook.am կոնտեքստային գովազի ցանցի տնօրեն Ժիրայր Թերզյանը:

«Իհարկե, Հայաստանը ՏՏ ոլորտը հայտարարել է երկրի տնտեսության առաջնահերթ ուղղություն, սակայն, ըստ էության, դա ոչինչ չի տալիս սկսնակ ընկերություններին: Օրինակ, երշիկի արտադրությամբ զբաղվող սկսնակ գործարանի և չիպ-դիզայնով զբաղվող ընկերության համար գործում են միևնույն պայմանները, նրանց առջև կանգնած են միևնույն պահանջները, որևէ աջակցություն կամ արտնություն չկա, ասենք, հարկային դաշտում», - ասել է Թերզյանը:

Միակ գործոնը, որը Հայաստանում որոշակի կերպով օգնում է ՏՏ start-up-ին, նա նշեց արդեն ձևավորված և շատ ուժեղ ՏՏ-community-ին:

«Դա շատ կարևոր է, քանի որ այստեղ մարդիկ իսկապես օգնում են միմյանց: Սա միակ դրական կողմն է ՏՏ start-up-երի համար մեր երկրում՝ նույն երշիկի արտադրությամբ զբաղվող գործարանի համեմատ, քանի որ, որքանով ես գիտեմ, Հայաստանում չկա երշիկ արտադրողների միություն», - ավելացրել է Թերզյանը:

Նրա խոսքերով՝ սկսնակ ընկերության համար ամենակարևորը հստակ գիտակցելն է, թե ինչ նա կարող է տալ հաճախորդին և որքանով է պահանջված նրա առաջարկը:

«Եթե դու, ասենք, Angry Birds-ն ես, ապա, բնական է, որ այստեղ շատ դժվար է ինչ-որ բան կանխատեսել, և ռիսկի գործոնը շատ ավելի բարձր է: Սակայն եթե դու առաջարկում ես ապրանք, որը կարող է որևէ կոնկրետ խնդիր լուծել, ապա կարծում եմ, որ այստեղ ռիսկն արդարացված է», - նշել է նա:

Թերզյանը նաև ընդգծել է, որ ցանկացած տեխնոլոգիական start-up-ի հաջողության գրավականն է հետևել կարևորագույն միտումներին համաշխարհային ՏՏ-արդյունաբերության մեջ:

«Այն ընկերությունների համար, որոնք չեն հետևում այդ միտումներին, շատ ավելի դժվար կլինի ոտքի կանգնել: Հարկավոր է գոնե իմանալ, թե ինչ է տեղի ունենում աշխարհում և ինչպիսի միտումներ կան այնտեղ», - ասել է նա:

AdBook կոնտեքստային գովազի ցանցը հիմնադրվել է 2008 թ.-ին: Այսօր ցանցն ընդգրկում է շուրջ 150 կայք:-0-