USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանն օգտագործողի կոնտենտի զարգացման մեծ ներուժ ունի

13.06.2012, 14:38
BarCamp ոչ ֆորմալ համաժողովը, որը կազմակերպվել էր «ՌԻԱ Նովոստիի» աջակցությամբ, անցկացվում էր Երևանում հունիսի 9-11-ը: Թվով չորրորդ համաժողովը մեկ վայրում էր հավաքել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներին՝ ծրագրավորողներ, ինժեներներ, բլոգերներ, առցանց լրագրողներ և սոցիալական կայքերի ակտիվիստներ: «Ինտերնետ-ԶԼՄ-ների լսարանը. Երեկ, այսօր, վաղը» թեմայով շնորհանդեսով հանդես եկավ «ՌԻԱ Նովոստիի» ինտերնետային նախագծերի առաջխաղացման բաժնի պետ, Առաջխաղացման և սոցցանցերի տնօրինության փոխտնօրեն Լանա Պինյաևան, նրա հետ էլ զրուցել է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:
Հայաստանն օգտագործողի կոնտենտի զարգացման մեծ ներուժ ունի
BarCamp ոչ ֆորմալ համաժողովը, որը կազմակերպվել էր «ՌԻԱ Նովոստիի» աջակցությամբ, անցկացվում էր Երևանում հունիսի 9-11-ը: Թվով չորրորդ համաժողովը մեկ վայրում էր հավաքել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներին՝ ծրագրավորողներ, ինժեներներ, բլոգերներ, առցանց լրագրողներ և սոցիալական կայքերի ակտիվիստներ: «Ինտերնետ-ԶԼՄ-ների լսարանը. Երեկ, այսօր, վաղը» թեմայով շնորհանդեսով հանդես եկավ «ՌԻԱ Նովոստիի» ինտերնետային նախագծերի առաջխաղացման բաժնի պետ, Առաջխաղացման և սոցցանցերի տնօրինության փոխտնօրեն Լանա Պինյաևան, նրա հետ էլ զրուցել է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը: 

Տիկին Պինյաևա, վերջերս Yandex-ի օգտագործողների թիվը գերազանցեց Առաջին ալիքի լսարանը, այդ կապակցությամբ հարց է ծագում, նշանակու՞մ է դա, արդյոք, որ հեռուստատեսությունը մղվում է երկրորդ պլան:

Այն, որ հեռուստատեսությունը մղվում է երկրորդ պլան, ճիշտ է, սա միտումներից մեկն է, բայց ես չէի համեմատի Yandex  որոնողական համակարգի լսարանը հեռուստատեսության հետ, քանի որ Yandex-ն ավելի սերվիսային ծառայություն է: Իսկ հեռուստատեսությունը, այո, մղվում է երկրորդ պլան, քանի որ այսօր հեռուստատեսությունն առկա է ինտերնետում, որը ես կարող եմ դիտել, երբ ինձ է հարմար: Միաժամանակ, դրա գործառույթների շրջանակն  ավելի լայն է:

Միաժամանակ հասկանալի է, որ առաջիկա 20 տարիներին հեռուստատեսությունը չի անհետանա, պարզապես նրա մասնաբաժինը և հանրաճանաչությունը կնվազի, և այդ իսկ պատճառով յուրաքանչյուր ԶԼՄ պետք է հեռարձակի օգտատիրոջը հարմար բոլոր հարթակներով: Այսպես, եթե դուք հեռուստաընկերություն եք, ապա բարի եղեք ձեր ալիքներն ունենալ YouТube-ում, RuTube-ում և Facebook-ում, ինչպես նաև ձեր կայքը, որը ես կարող եմ դիտել իմ համակարգչից կամ գաջետից: Արեք այնպես, որ դուք լինեք ամենուր, և ես ձեզ կդիտեմ: 

Ի՞նչ եք կարծում, ԶԼՄ-ների ո±ր տեսակներն են, նորե՞րը թե ավանդականները, ավելի մեծ ազդեցություն գործում ժամանակակից լսարանի վրա:

Մոսկվայի բողոքների օրինակները ցույց են տալիս, որ նմանատիպ բոլոր իրադարձությունները ծրագրվում են սոցիալական ցանցերում: Բայց դա տեղի է ունենում, որպես կանոն, միայն  խոշոր քաղաքներում, որտեղ սոցիալական ցանցերի ներթափանցվածությունը շատ մեծ է: Իսկ եթե խոսենք մարզերի մասին, ապա այնտեղ տեղեկատվության գլխավոր աղբյուրը, որին վստահում են, Առաջին ալիքն է:
Ինտերնետի, իսկ դա նշանակում է` սոցիալական ցանցերի ներթափանցվածությունը Ռուսաստանում մեծ տեմպերով է աճում: Բայց, միևնույն է, մենք հասկանում ենք, որ առայժմ միայն Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Նովոսիբիրսկում և միլիոնավոր բնակչություն ունեցող խոշոր այլ քաղաքներում սոցցանցերը տեղեկատվության գլխավոր աղբյուր են, որին վստահում են: 

Դուք հիշատակեցիք բողոքի ակցիաները, ի՞նչ դեր են խաղում սոցիալական ցանցերը հանրահավաքների և ցույցերի ժամանակ, և որքանո՞վ կարելի է վստահել սոցիալական մեդիադաշտին:

Մեր դեպքում բողոքի ակցիաները կազմակերպվել են սոցիալական ցանցերում, դա մեր երկրում առաջին անգամ տեղի ունեցավ: Եվ թեև շատերն արդարացնում են հանրահավաքների անցկացումը և ասում, որ ողջ հասարակությունում դժգոհություն է կուտակվել, բայց, միևնույն է, կատալիզատոր դարձան սոցիալական ցանցերը: 

Ինչ վերաբերում է վստահությանը, ապա այստեղ օգտատերերը կարող են այցելել այն ԶԼՄ-ներ, որոնք մեզ համար պատրաստ են առանձնացնել, ստուգել, հարմար իրար միացնել և մեզ տալ պատրաստի նյութ «Ինչի մասին են խոսում սոցցանցերում հանրահավաքների թեմայով» շարքից: Եվ այդ դեպքում կարելի է հավաստի տեղեկություն ստանալ:

Շնորհանդեսի ընթացքում Դուք ներկայացրեցիք «ՌԻԱ Նովոստիի» «Դու թղթակից ես» հաջողված նախագիծը, որը հիմնված է օգտագործողի կոնտենտի վրա: Ձեր կարծիքով՝ ի՞նչ դեր է այսօր խաղում օգտագործողների կոնտենտը, և ի՞նչ ռիսկեր է պարունակում:

Օգտագործողի կոնտենտն իրականում շատ կարևոր դեր է խաղում: Դա հնարավորություն է մեզ, այսինքն, ԶԼՄ-ի համար, պատմել այն, ինչ տեղի է ունեցել իրականում, քանի որ, հնարավոր է, որ մենք ինչ-որ բան չգիտենք: Դա, որպես կանոն, ոչ միայն խոշոր պատահարներն են, որոնց մասին բոլորը գիտեն: Շատ հաճախ մեզ չեն հայտնում ինչ-որ փոքրիկ պատմությունների և անարդարությունների մասին:

Ինչ վերաբերում է ռիսկերին, ապա այստեղ միշտ հնարավոր է բախվել ապատեղեկատվության վտանգին: Այսինքն, օգտագործողները որևէ պատասխանատվություն չեն կրում մեզ ներկայացվող այս կամ այն նյութի համար: Մենք ունենք շուրջ 10 քաղաքացիական լրագրողներ, ում լիովին վստահում ենք և ում տեղեկատվությունը սկզբունքորեն կարող ենք նաև չստուգել: Բայց մեզ տեղեկատվություն ուղարկողների մեծ մասն անծանոթ մարդիկ են: 

Իսկ ինչպե՞ս կարելի է նվազեցնել այդ ռիսկերը:

Օրինակ՝ մենք խնդրում ենք տեսանյութ ուղարկել դեպքի վայրից, այլ վկաների ենք փնտրում, հարցում ենք կատարում իշխանությունների կամ այլ կառույցների մեկնաբանությունը ստանալու համար: Մեր թղթակիցներն էլ են օգնում մեզ ստուգել տեղեկությունը:

Արժե՞, արդյոք, Հայաստանում ընդլայնել և զարգացնել օգտագործողի կոնտենտի ցանցը:

Միանշանակ, ներուժը շատ մեծ է: Լսարանին այսօր կարևոր է մասնակից լինել կոնտենտի արտադրությանը, այն չի ուզում պարզապես լուրեր ընթերցել, այլ ցանկանում է որևէ մասնակցություն ունենալ դրա կայացման արտադրման հարցում: Հենց այս պատճառով կարծում եմ, որ ներուժը շատ մեծ է, այդ թվում` հայկական շուկայում:
-0-