USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 21, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+27

SOFTLINE INTERNATIONAL (ՀԱՅԱՍՏԱՆ) ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՀԵՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ՑԱԾՐ ԳՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

18.05.2009, 17:13
Softline International (Հայաստան) ընկերության տնօրեն Արմեն Կարապետյանի բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» գործակալությանը
SOFTLINE INTERNATIONAL (ՀԱՅԱՍՏԱՆ) ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՀԵՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ՑԱԾՐ ԳՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

Softline International (Հայաստան) ընկերության տնօրեն Արմեն Կարապետյանի բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» գործակալությանը

ԱՌԿԱ. Ինչպիսի՞ն են Softline International (Հայաստան) ընկերության զարգացման տեմպերը, և ինչպիսի՞ ծառայություններ է առաջարկում ընկերությունը հայ հաճախորդին։

Ա.Կարապետյան. Softline ընկերության Հայաստանի ներկայացուցչությունը բացվել է 2008թ. հոկտեմբերին և գործունեությունը սկսել է 2009թ. հունվարին։ Յուրաքանչյուր ամիս Softline International-ը (Հայաստան) գրանցում է մոտ 20 տոկոսի աճ, ինչը բավականին լավ ցուցանիշ է՝ հատկապես գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում։ Բայց ընկերությունը մտադիր չէ  բավարարվել սրանով, քանի որ մենք բավականին հավակնոտ ծրագրեր ունենք։

Հայաստանում Softline ներկայացուցչությունը շատ փոքր է, բայց այն օգտվում է ռուսական ընկերության ռեսուրսներից, որտեղ աշխատում են 1500 բարձր որակավորման մասնագետներ, ովքեր պատրաստ են մեզ ցանկացած աջակցություն ցուցաբերել։

Ներկայումս մենք ուսումնասիրում ենք հայկական շուկան։ Ենթադրաբար տարվա վերջին Softline International-ը (Հայաստան) իր բացառիկ տեղը կգրավի ծրագրային  ապահովման հայկական շուկայում։

Softline-ն առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ. մենք զբաղվում ենք ոչ միայն ծրագրային ապահովման վաճառքով, այլև կազմակերպում ենք ուսուցում և խորհրդատվություն։ Հայաստանում մենք ներկայացնում ենք ավելի քան 3000 ծրագրեր արտադրող ընկերություններ, այդ պատճառով կարող ենք համարձակ ասել, որ չկա այնպիսի ծրագիր, որ մենք չվաճառենք։

ԱՌԿԱ. Դուք ունե՞ք համակարգչահենության մակարդակի գնահատականներ, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում ծրագրերի համակարգչահենային  տարբերակների դեմ պայքարի առումով։ Ինչպիսի՞ն է այդ կապակցությամբ ընկերության գնային քաղաքականությունը հայկական շուկայում։

Ա.Կարապետյան. Ծրագրային ապահովման հայկական շուկայի ավելի քան 90 տոկոսը զբաղեցնում են համակարգչահենային ծրագրերը։ Այդ միտումը կանգնեցնելու կամ գոնե համակարգչահենության մակարդակի նվազեցման համար հանրապետությունում անհրաժեշտ է օրենսդրական վերահսկողություն և կառավարության հատուկ ուշադրությունը։ Ամենայն հավանականությամբ, դա ժամանակի հարց է։

Իր կողմից մեր ընկերությունը քայլեր է ձեռնարկում այդ երևույթի դեմ պայքարելու համար։ Մասնավորապես, առաջարկվող արտադրանքի համար մենք ընտրել ենք ցածր գների քաղաքականությունը։ Ցածր գները հանգեցնում են նրան, որ համակարգչահենային ապրանքը կորցնում է գրավչությունը հաճախորդի համար, քանի որ արտոնագրված և համակարգչահենային ապրանքի գնային տարբերությունը էական չէ։ Նման պայմաններում սպառողին, բնականաբար, ավելի ձեռնտու է ձեռք բերել լիցենզիոն ապրանք։

Բացի այդ, մենք առաջարկում ենք զեղչեր պետական հաստատությունների, կրթական, բուժհաստատությունների կողմից մեր ծրագրերի ձեռքբերման համար։

Քանի որ մենք նոր ենք մտնում այս շուկա, ապա մեր խնդիրը առավելագույն շահույթ ստանալը չէ։ Ներկայումս մենք նախընտրում ենք հաճախորդներ գրավել ցածր գների քաղաքականության միջոցով՝ միաժամանակ ձևավորելով հասարակական կարծիք, որ վճարելով ավելի շատ՝ նրանք ավելի են շահում, քան ձեռք բերելով էժան համակարգչահենային ծրագրեր։

ԱՌԿԱ. Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ծրագրային ապահովման շուկան։

Ա.Կարապետյան. ԾԱ հայկական շուկան մեծ ներուժ ունի։ Այդ հաշվի առնելով՝ ռուսական Softline ընկերությունը որոշել է ներկայացուցչություն բացել Հայաստանում։ Այն, որ ԾԱ շուկայի 90 տոկոսը համակարգչահենային արտադրանքն է զբաղեցնում, նշանակում է, որ շուկայի հենց այդքան հատվածը պետք է բերվի լիցենզիոն դաշտ։ Այս ուղղությամբ մենք գործողությունների հստակ մշակված ծրագիր ունենք։

ԱՌԿԱ. Որքանո՞վ է համաշխարհային ճգնաժամն արտացոլվել ընկերության գործուներության վրա։

Ա.Կարապետյան. Մենք որոշ մտահոգություններ ունենք այս առումով։ Սակայն առաջարկի որոշ կրճատում նկատվում է միայն խոշոր ծրագրերի մասով։ Տեղեկատվական տեխնոլոգիաները ցանկացած բիզնեսի և կառավարման հիմքում են, և դրանցից հարժարվելը գործնականորեն անհնար է, քանի որ դա ավելի մեծ վնասների կհանգեցնի։

Այս առումով Softline-նն աշխատում է նվազագույն հասույթով՝ առկա  հաճախորդներին պահպանելու և նոր հաճախորդներ գրավելու համար։

ԱՌԿԱ. Դուք մտադիր էիք ուսումնական կենտրոն բացել մինչև 2008 թվականի ավարտը։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ։

Ա.Կարապետյան. Աշխատանքներն այդ ուղղությամբ տարվում են Էկոնոմիկայի և Կրթության ու գիտության նախարարությունների հետ համատեղ։ Հավանաբար, ապրիլին Հայաստան կժամանի Softline ընկերության գլխավոր տնօրենը՝ համապատասխան պայմանագիր ստորագրելու համար։
Բավականին հաջող բանակցություններ են տարվում Եվրոպական ակադեմիայի հետ՝ Softline տեղեկատվական տեխնոլոգիների Ակադեմիա ստեղծելու համար Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի հիմքի վրա, ինչպես նաև Գյումրիի տեխնոպարկում։ Նմանատիպ ակադեմիաներ արդեն գործում են նաև Մոսկվայի պետական համալսարանում, ինչպես նաև Ռուսաստանի այլ հեղինակավոր բուհերում։

Ընկերության ղեկավարությունը որոշել է նման IT – ակադեմիաներ հիմնել նաև ԱՊՀ երկրներում, և դրանցից առաջինը կհիմնվի Հայաստանում՝ ելնելով մեր երկրում ՏՏ-ոլորտի մեծ ներուժից։ Կարծում եմ, որ մինչև սեպտեմբեր այդ հարցը կլուծվի։

Բացի այդ Softline-ը նախատեսում է ՏՏ դասընթացներ սկսել դպրոցներում և քոլեջներում։ Ընկերության մասնագետները կփոխանցեն այդ ոլորտի անհնարժեշտ բազային գիտելիքները հայկական դպրոցների աշակերտներին հատուկ դասագրքերով։ Ուսուցումը կտարվի հայերեն լեզվով։

Ընկերությունը պատրաստ է զգալի միջոցներ ներդնել ՏՏ-ոլորտում կրթվածության մակարդակի բարձրացման համար, քանի որ երկարաժամկետ հեռանկարում կադրերի պատրաստումը բիզնեսի զարգացման կարևորագույն տարրն է։

ԱՌԿԱ. Նախորդ տարվա հոկտեմբերին Դուք հայտնեցիք, որ Softline International-ը (Հայաստան) կդառնա ծրագրային ապահովման ոլորտի տարածաշրջանային կենտրոն։ Ի՞նչ քայլեր են արդեն ձեռնարկվել այդ ուղղությամբ։

Ա.Կարապետյան. Այո, մենք մեր առջև նման նպատակ դրել ենք։ Իհարկե, որոշ խնդիրներ կան այդ կապակցությամբ, մասնավորապես, կապված Ադրբեջանի հետ:  Բայց այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, այդ գաղափարի իրագործման ուղիների որոնում է իրականացվում։ Softline-ի ղեկավարությունը հետաքրքրություն է արտահայտում ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի նկատմամբ։ Ընկերությունն արդեն ներկայացուցչություն է բացել Իրանում։ Հավանաբար, տարածաշրջանային կենտրոնի գաղափարը կիրականացվի Իրանի ներկայացուցչության հետ համատեղ։ Հատկապես ակտիվ համագործակցություն է նախատեսվում կրթական ոլորտում։ -0-