USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Ozon-ը էլեկտրոնային առևտրին նվիրված նոր նախագիծ է գործարկում

16.01.2013, 20:58
Այսօր Ozon–ը գործարկում է  Ozon eSolutions նոր նախագիծ, որն ուղղված է էլեկտրոնային առևտրի շուկայում ծառայությունների մատուցմանը ռուսական և միջազգային ապրանքանիշների համար։ Այս մասին հայտնում է tasstelecom.ru–ն` հղում անելով հոլդինգի մամուլի ծառայությանը։
Ozon-ը էլեկտրոնային առևտրին նվիրված նոր նախագիծ է գործարկում
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Այսօր Ozon–ը գործարկում է  Ozon eSolutions նոր նախագիծ, որն ուղղված է էլեկտրոնային առևտրի շուկայում ծառայությունների մատուցմանը ռուսական և միջազգային ապրանքանիշների համար։ Այս մասին հայտնում է tasstelecom.ru–ն` հղում անելով հոլդինգի մամուլի ծառայությանը։

Նոր ընկերությունը կառաջարկի ծառայությունների լայն շրջանակ` ներառյալ ինտերնետ–վաճառքների ռազմավարության մշակման աջակցություն, անհրաժեշտ տեխնոլոգիական լուծումների ստեղծում, ինչպես նաև պատվերների մշակման և մատակարարման ծառայությունների մատուցում։

eSolutions–ի գլխավոր տնօրեն է նշանակվել Ալեքսեյ Տիմոնինը։ Նա աշխատում է Ozon հոլդինգում ավելի քան տասը տարի։ Վերջին երեք տարիների ընթացքում պատասխանատու է եղել Ozon.travel ճանապարհորդությունների օնլայն–խանութեի զարգացման համար։ -0-