MySpace–ի նոր տարբերակի գործարկվել է, իսկ Ջասթին Թիմբերլեյքը նոր սինգլ է թողարկել
16.01.2013,
16:46
Myspace.com–ի նոր տարբերակը, որը երկար ժամանակ բետա–թեստավորում էր անցնում, վերջապես հասանելի է դարձել լայն հասարակությանը, գրում է zvuki.ru
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Myspace.com–ի նոր տարբերակը, որը երկար ժամանակ բետա–թեստավորում էր անցնում, վերջապես հասանելի է դարձել լայն հասարակությանը, գրում է zvuki.ru
2000-ականների սկզբին գործարկված Myspace սոցիալական ցանցը շատ արագ ճանաչում ձեռք բերեց ինչպես հասարակության, այնպես էլ երաժիշտների շրջանում։
Myspace.com–ը 2005 թվականին դարձավ Ռուպերթ Մյուրդոքի սեփականությունը, որի դիմաց վերջինը վճարեց 580 մլն դոլար։ Հետագա նորարարությունները խրտնեցրին նպատակային լսարանին, իսկ ավելի ուշ այն գրեթե կորցրեց նախկին ճանաչումը, կտրուկ նվազեց այցելությունների քանակն ու սոցցանցի կապիտալիզացիան։
Արդյունքում, երբ այն 35 մլն դոլարով վաճառեցին նոր տերերին, Մյուրդոքը խոստովանեց, որ իր կորպորացիան Myspace–ի դեպքում արեց բոլոր հնարավոր սխալները։
Ցանցը բաժին հասավ Specific Media ընկերությանն ու դերասան և երգիչ Ջասթին Թիմբերլեյքին։ Նախորդ տարվա ընթացքում նոր տերերը մտածում էին, թե ինչ անեն ցանցի հետ և փոխում էին դիզայնը։ Եվ ահա այն հանձնել են հասարակության դատին։
Ամեն ինչ խոսում է այն մասին, որ ռեսուրսի ուղղվածությունը խիստ երաժշտական է և որ Ջասթին Թիմբերլեյքը նոր սինգլ է թողարկել ("Suit & Tie")։
Ցանց կարելի է մտնել Facebook–ի կամ Twitter–ի աքաունթից։ Հին աքաունթի տվյալները հասանելի դարձնելու համար դրանք պետք է կապել նորի հետ (Join -> My with Classic Myspace)։-0-