USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

YouTube–ը թույլ է տվել տեսանյութերը դիտել տարբեր ռակուրսներից

06.02.2015, 14:37
YouTube տեսածառայությունը սկսել է թեստավորել մի ֆունկցիա, որը թույլ է տալիս տեսանյութը դիտելու ընթացքում տեղափոխվել տարբեր կետերի միջև, որից արվել է նկարահանումը։ Այդ մասին, ինչպես գրում է Лента.ру–ն, հայտնում է TechCrunch տեխնոբլոգը։
YouTube–ը թույլ է տվել տեսանյութերը դիտել տարբեր ռակուրսներից

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. YouTube տեսածառայությունը սկսել է թեստավորել մի ֆունկցիա, որը թույլ է տալիս տեսանյութը դիտելու ընթացքում տեղափոխվել տարբեր կետերի միջև, որից արվել է նկարահանումը։ Այդ մասին, ինչպես գրում է Лента.ру–ն, հայտնում է TechCrunch տեխնոբլոգը։

Choose Your View ֆունկցիան առայժմ հասանելի է ճանաչված հիթերի իր քավեր–տարբերակներով հայտնի հինդի–պարուհի Մեդիլին Բեյլիի YouTube-էջում։ YouTube–ը նկարահանել է  YouTube Music Night համերգում նրա կատարումը և վերածել է այն տեսանյութի, որը կարելի է դիտել տարբեր ռակուրսներից։

Օգտագործողը կարող է տեղափոխվել նկարահանման տարբեր ռակուրսներ` միաժամանակ չընդհատելով տեսանյութը։ TechCrunch–ի տվյալներով` նմանատիպ տեսահոլովակների ստեղծման գործընթացը կախված է հեղինակից։ Սակայն տեխնոլոգիան, որը YouTube–ը մշակել է այդ ֆունկցիայի համար, առայժմ պատրաստ չէ ծառայության բոլոր օգտագործողների շարքում զանգվածային դարձնելու համար։

YouTube–ն առաջին սերվիսը չէ, որը փորձել է առցանց տեսանյութ ցուցադրել տարբեր ռակուրսներից։ Ավելի վաղ նմանատիպ փորձեր են արել Switchcam և Streamweaver սթարթափերը։ Սակայն եթե YouTube–ին հաջողվի զանգվածային դարձնել տեխնոլոգիան, այն կարող է վայելել օգտագործողների ճանաչումը։ -0-