USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

YouTube–ը թույլ կտա տեսանյութի համար ենթագրեր ստեղծել

26.05.2014, 11:58
Վերջին ժամանակներում YouTube–ն ակտիվորեն աջակցում է այն մարդկանց, ովքեր սերվիսում հրապարակում են սեփական մշակման կոնտենտը։ YouTube–ն ակտիվորեն գովազդում է այդ մարդկանց աշխատանքները տեսանյութերում կամ գովազդային վահանակների միջոցով։
YouTube–ը թույլ կտա տեսանյութի համար ենթագրեր ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Վերջին ժամանակներում YouTube–ն ակտիվորեն աջակցում է այն մարդկանց, ովքեր սերվիսում հրապարակում են սեփական մշակման կոնտենտը։ YouTube–ն ակտիվորեն գովազդում է այդ մարդկանց աշխատանքները տեսանյութերում կամ գովազդային վահանակների միջոցով։

Այժմ YouTube–ը հայտարարել է, որ շուտով YouTube Creator կենտրոն է հայտնվելու, որը կօգնի նման մարդկանց հետևել սերվիսի կարևոր նախաձեռնություններին, հաղորդում է computerra.ru–ն։

Առաջին պրոմո–տեսանյութում ներկայացվում է շարժական հավելվածն ու նշվում, որ այն թույլ կտա սմարթֆոնի միջոցով օգտվել Creator–ի ֆունկցիաներից։ Տեսանյութում նշվում է նաև, որ շուտով կհայտնվի այնպիսի հնարավորություն, որը թույլ կտա օգտատերերին կամավոր կերպով գումար նվիրաբերել տեսանյութի ստեղծողներին։

Creator–ի շրջանակներում ներկայացվող մեկ այլ կարևոր նախագիծ է քրաուդսորսինգային ենթագրերը։ Ծառայությունը նշում է, որ տեսանյութերի դիտման 80 տոկոսը ԱՄՆ–ից դուրս է, այդ պատճառով մշակողները թույլ կտան օգտատերերին ենթագրեր պատրաստել տարբեր նախագծերի համար։ Սակայն դեռ հայտնի չէ, թե երբ այդ հնարավորությունները հասանելի կլինեն լայն լսարանին։–0–